Lows_and_Rights_ARM
Պարտականությունները և իրավունքները ըստ Ամատունի տուր ընկերության 

Կանոնները տուրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում

                                     1.Զբոսաշրջիկի  պարտականությունները և իրավունքները ըստ Ամատունի տուր ընկերության  
                                            
1. Տուրի ընթացքում  մատուցված ցանկացած բժշկական ծառայության հետ կապված ռիսկերը կրում է հաճախորդը:
2.Եթե զբոսաշրջիկը բուսակեր է և նրան մատուցվող ծառայությունների մեջ է մտնում նաև սննդի ապահովումը ապա իր բուսակերության մասին պետք է հայտնի ամենաուշը 1 օր առաջ մինչև Հայաստան Ժամանելը, որպեսզի հնարավոր լինի նրան բուսական սննդով ապահովելը:
3.Ելնելով Հայաստանի ծովի մակերևույթից 2000-3000 մետր բարձրությունը, ճանապարհների լեռնացնքները և բարձրալեռնային ոլորապտույտ հատվածներ ունենալը, օրեկան 200-300 կիլոմետր ճանապարհ անցնելը, տուրին երեխաների մասնակցությունը թույլատրվում է 14 տարեկանից; բացառությամբ (անհատական) ընտանեկան տուրերի և մեկորյա էքսկուրսիաների, որտեղ երեխաների մասնակցությունը թույլատրվում է 4 տարեկանից:
4. Մեր տուրին մասնակից 4 -15 տարեկան երեխաների տուրի արժեքը 50% զեղչվում է, իսկ նույն ընտանիքի երկու 4-15 տարեկան երեխաների համար վճարում եք մեկ չափահաս անձի փաթեթի գումար, իսկ 3-րդ երեխայի համար կրկին գործում է 50% զեղճ: Մեկ ընտանիքում 3-ից ավել երեխաների մասնակցության դեպքում զեղչերը գործում են միայն 3-ի նկատմամբ:
5.Անչափահաս մասնակիցները տուրին պարտադիր պետք է մասնակցեն միայն իրենց ծնողներից առնավազն մեկի հետ:
6. Տուրի արժեքի մեջ չի մտնում ապահովագրությունը և Ամատունի-տուր ընկերությունը չի պարտավորվում կատարել տուրի մասնակիցների ապահովագրություն:
7. Ամատունիտուր ընկերությունը տուրերի ընթացքում կարող է կատարել երթուղու փոփոխություն ելնելով ճանապարհների խցանումների, ճանապարհաշինարարական աշխատանքների, քարաթափումների, փլուզումների և նմանատիպ հանգամանքներից, փոխելով այցելվող վայրերի հերթականությունը, նման դեպքերում այցելվող վայր հասնելու անհնարինության դեպքում այն կփոխարինվի համարժեք այլ վայրով, օբյեկտով, բնակավայրով կամ պատմամշակութային կոթողով:
8. Եթե երթուղում նշված ռեստորանը կամ հացատունը կամ գիշերակացի վայրի հյուրանոցը այդ պահին չկարողանա մեզ ընդունել, այն կարող է փոխարինվել այդ հյուրանոցին չզիջող մոտակա այլ վայրում առկա ռեստորանով, հացատնով կամ հյուրանոցով:
9. Տուրի ընթացքում մեզ տեղափոխող տրանսպորտի խափանվելու դեպքում, այն արագորեն կփոխարինվի այլ համարժեք տրանսպորտային միջոցով և ժամանակի բացթողումը պետք է լրացնենք արագ այցելություններով և/կամ մեկ երկու այցելվող վայր բաց թողնելով:
10. Տուրի ընթացքում արգելվում է կանանց առանց գլխաշորի մտնել եկեղեցի, բոլորին արգելվում է բարձրանալ եկեղեցու խորանի վրա, զանգը խփել, եկեղեցում բարձրաձայն և/կամ հեռախոսով խոսել:

                                                                      2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

Պատվիրատուն պարտավորվում է՝
1Կատարողի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել նախօրոք  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կատարողի հաշվեհամարին բանկային փոխանցում կամ առձեռն վճարում կատարելու եղանակով:  Կատարել վճարումները ՀՀ դրամով:
2 ժամանակավոր կացության, այցելության և տարանցիկ վայրերում  պատասխանատվություն կրել օրենքով սահմանված կարգով, այդ թվում` իր
ապօրինի գործողությունների հետևանքով պատճառած նյութական վնասի համար

Պատվիրատուն իրավունք ունի՝
1 հետաձգել, կրճատել կամ վաղաժամ դադարեցնել ամրագրումը, եթե վերջինս  տեղեկացնում է Կատարողին առնվազն 2  օր առաջ, այլ ոչ թե վերջնական  ամրագրումը հաստատելուց հետո.հակառակ դեպքում   Պատվիրատուն Կատարողին  պարտավոր է վճարել տուգանք՝ ամրագրված տուրի կամ այլ ծառայության արժեքի 50% չափով:

Կատարողը պարտավորվում է՝
1 Պատվիրատուին տրամադրել տեղեկատվություն՝ անգլերեն, հայերեն կամ ռուսերեն լեզվով,  առաջարկվող տուրիստական ծառայությունների  գների, պայմանների, ինչպես նաև դրանց չեղարկման կարգի մասին
2 Պատվիրատուին ներկայացնել հաշվարկային փաստաթուղթ ՝ տուրիստական ծառայությունների վճարման համար, պատվերը ստանալուց հետո կապ հաստատել Պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորությունների մասին և հավաստի տվյալներով
պատասխանել Պատվիրատուի բոլոր հարցերին
3 պատշաճ որակով և ճիշտ ժամկետներում մատուցել   երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերը
4 չհրապարակել Պատվիրատուի մասին որևէ անձնական տեղեկատվություն,  առանց նրա համաձայնության
5 երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերում տեղ գտած առաջարկը  փոխելիս տեղյակ պահել Պատվիրատուին պատվերի կատարման օրից 2   օր առաջ՝տալով նրան նախորդ պայմանավորվածությանը չզիջող  պայմաններով և նույն գնով առաջարկ                                                                           Ծառայությունները մատուցելուց հրաժարվելու դեպքում կատարողը պարտավոր է հետ վերադարձնել ստացված կանխավճարը և դրա 30% չափով տուգանք վճարել պատվիրատուին:

Կատարողը իրավունք ունի՝
1 անհրաժեշտության դեպքում փոխարինել հյուրանոցը և տրանսպորտը նմանատիպ կամ ավելի բարձր կարգի հյուրանոցով և տրանսպորտով (հյուրանոցի փոփոխությունը չի դիտվում որպես  տուրիստական ծառայությունների ծրագրի փոփոխություն)
2  անհատական տուրերի պատվերը հաստատելու համար պահանջել կանխավճար պատվերի ընդհանուր արժեքի 70%-ի չափով, որը ենթակա չէ վերադարձման`   պատվերի ընդունումից հրաժարվելու կամ հետաձգելու դեպքում
3 խմբակային տուրերի (3 կամ ավել մասնակիցների համար ամրագրում  կատարելիս)պատվերը հաստատելու համար պահանջել 50% կանխավճար, որը
   ենթակա չէ վերադարձման` պատվերի ընդունումից հրաժարվելու կամ հետաձգելու դեպքում


                                                                                                  3. Պատվերի հաստատումը

Պատվիրատուն պարտավորվում է
1 էլեկտրոնային կապի միջոցով տրված պատվերը համարվում է "երկկողմանի համաձայնությամբ հաստատված", եթե Կատարողի "վերջնական հաստատում" կոչվող էլեկտրոնային նամակին Պատվիրատուի կողմից տրվել է դրական արձագանք-պատասխան։
Վերը նշված պարտավորությունների կատարումը կողմերի համար պարտադիր է դառնում պատվերի երկկողմանի հաստատումից հետո։
Անկախ այն հանգամանքից, ծառայությունը մատուցվելու է Պատվիրատուի համար, թե երրորդ անձի՝ թվարկված պարտավորությունները պարտադիր են թե Պատվիրատուի, թե պատվերն ընդունողի համար։
                                                                                               4. Անկանխատեսելի իրավիճակներ ( Ֆորս մաժոր )                
Կողմերն ազատվում են պատասխանատվությունից և պարտավորությունները ժամանակավորապես սառեցվում են, եթե պարտավորությունները չեն կատարվել կատարողի և ծառայության մատուցման ամիջական շահառուների գտնվելու երկրում անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով առաջացած ֆորս-մաժորային իրավիճակների (երկրաշարժ, ջրհեղեղ, ցունամի, պատերազմ,ռազմական և/կամ արտակարգ դրություն, տեռորիստական ակտեր, գործադուլներ, հեղափոխություն, համաճարակ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում, համընդհանուր բնույթ կրող իրավիճակներ և այլն) հետևանքով:


                                            ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

                Իրավունքներ և պարտականություններ ըստ Հայաստանի Հանրապետության  զբոսաշրջության մասին օրենսգրքի

Հոդված 3. Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը

1.Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:    2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 17. Զբոսաշրջիկի իրավունքները

1. Ժամանակավոր բնակության և տարանցման վայրերում զբոսաշրջիկն իրավունք ունի`
1) ստանալ պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատեսված զբոսաշրջային համալիր ծառայությունները.
2) անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան` պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում.
4) իր համար հասկանալի լեզվով զբոսաշրջային գործունեության սուբյեկտից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն` ժամանման երկրի (վայրի)` զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի պայմանների մասին.
5) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2. Գրավոր պայմանագրի կամ սույն օրենքով նախատեսված պայմանագրում պարտադիր նշման ենթակա դրույթների բացակայության դեպքում զբոսաշրջության գործունեության սուբյեկտի և սպառողի միջև մատուցվելիք կամ մատուցված զբոսաշրջային ծառայությունների հետ կապված վեճի դեպքում հիմք են ընդունվում սպառողի խելամիտ գրավոր բացատրությունները:

Հոդված 18. Զբոսաշրջիկի պարտականությունները և պատասխանատվությունը

1. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պարտավոր է`
1) պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները և կանոնները.
2) հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները.
3) չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում գործող օրենքների պահանջները:
2. Ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում` իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ:

                                                                           Հայաստան մուտքի մասին
Հայաստան այցի հետ կապված բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայաստանի հանրապետության Արտաքին գործերի նախարարության mfa.am  կայքում.   
Հայաստանում  այլ դրամների  թոխարժույթներին կարող եք ծանոթանալ ՀՀ կենտրոնական բանկի cba.am և rate.am  կայքերում:
Ըստ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2022թ. մայիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ այլևս ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ։
Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։

Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:
ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզա (E-VISA) հնարավոր է ստանալ https://evisa.mfa.am հղումով։ Դուք կարող եք նաև այցելել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության E-visa.mfa.am kam E-visa.am կայքեր և այնտեղ լրացնելով պահանջվող տեղեկատվությունը փորձել ստանալ էլեկտրոնային վիզա:
Ներքոնշյալ պետությունների քաղաքացիները, բոլոր տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր( Վիզա) ձեռք բերելու պահանջից: Այդ երկրների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Արաբական Միացյալ Էմիրություններ
Անդորրա
Ավստրալիա
Ավստրիա
Բելգիա
Բուլղարիա
Գերմանիա
Դանիա
Էստոնիա
Իռլանդիա
Իսլանդիա
Իսպանիա
Իտալիա
Լատվիա
Լեհաստան
Լիխտենշտեյն
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Խորվաթիա
Կիպրոս
Կորեայի Հանրապետություն
Հունաստան
Հունգարիա
Ճապոնիա
Մալթա
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Մոնակո
Նիդերլանդներ
Նորվեգիա
Նոր Զելանդիա
Շվեդիա
Շվեյցարիա
Չեխիա
Չեռնոգորիա
Պորտուգալիա
Ռումինիա
Սան Մարինո
Սինգապուր
Սլովակիա
Սլովենիա
Վատիկան (Սուրբ Աթոռ)
Ֆինլանդիա
Ֆրանսիա
Դուք կարող եք նաև այցելել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության E-visa.mfa.am kam E-visa.am կայքեր և այնտեղ լրացնելով պահանջվող տեղեկատվությունը փորձել ստանալ էլեկտրոնային վիզա:

Փոխադարձության սկզբունքով ներքոհիշյալ պետությունների քաղաքացիները, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից

1Ալբանիա Բոլոր տեսակի անձնագրեր
2Ավստրիա Միայն դիվանագիտական անձնագրեր
3 Արաբական Միացյալ Էմիրություններ Միայն դիվանագիտական անձնագրեր
4 Արգենտինա Բոլոր տեսակի անձնագրեր
5 Բելառուս Բոլոր տեսակի անձնագրեր
6 Բելգիա Միայն դիվանագիտական անձնագրեր
7  Բոսնիա և Հերցեգովինա Միայն դիվանագիտական անձնագրեր
8 Բուլղարիա Միայն դիվանագիտական անձնագրեր
9 Բրազիլիա Բոլոր տեսակի անձնագրեր
10 Գերմանիա Միայն դիվանագիտական անձնագրեր
11Եգիպտոս Միայն դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր
12Էստոնիա Միայն դիվանագիտական անձնագրեր
13Թուրքմենստան Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
14 Ինդոնեզիա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
15Իսպանիա Միայն դիվանագիտական անձնագրեր
16 Իտալիա Միայն դիվանագիտական անձնագրեր
17 Իրանի Իսլամական Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
18Լատվիա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
19Լեհաստան Միայն դիվանագիտական անձնագրեր
20 Լիբանան Միայն դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր
21Լիտվա Միայն դիվանագիտական անձնագրեր
22Լյուքսեմբուրգ Միայն դիվանագիտական անձնագրեր
23Խորվաթիա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
24Կիպրոս Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
25Կորեայի Հանրապետություն Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
26Հնդկաստան Միայն դիվանագիտական անձնագրեր
27Հոնկոնգ /ՉԺՀ Հոնկոնգի հատուկ վարչական շրջան  Բոլոր տեսակի անձնագրեր
28Հորդանան Միայն դիվանագիտական անձնագրեր
29Հունաստան Միայն դիվանագիտական անձնագրեր
30Հունգարիա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
31Ղազախստան Բոլոր տեսակի անձնագրեր
32Ղրղզստան Բոլոր տեսակի անձնագրեր
33 Մալթա Միայն դիվանագիտական անձնագրեր
34 Մակաո/ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածք Բոլոր տեսակի անձնագրեր
35Մեքսիկա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
36Մոլդովայի Հանրապետություն Բոլոր տեսակի անձնագրեր
37Մոնղոլիա Միայն դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր
38Նիդերլանդներ Միայն դիվանագիտական անձնագրեր
39Նորվեգիա Միայն դիվանագիտական անձնագրեր
40Շվեդիա Միայն դիվանագիտական անձնագրեր
41Շվեյցարիա Միայն դիվանագիտական անձնագրեր
42Չեխիայի Հանրապետություն Միայն դիվանագիտական անձնագրեր
43Չերնոգորիա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր  (Սովորական անձնագերերի համար՝ 01.04.2021-31.10.2021)
44Չինաստան Բոլոր տեսակի անձնագրեր
45Պորտուգալիա  Միայն դիվանագիտական անձնագրեր
46Ռումինիա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
47Ռուսաստանի Դաշնություն Բոլոր տեսակի անձնագրեր
48Սերբիա Բոլոր տեսակի անձնագրեր
49Սինգապուր Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
50Սիրիայի Արաբական Հանրապետություն Միայն դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր
51Սլովակիա Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
52Սլովենիա Միայն դիվանագիտական անձնագրեր
53Վիետնամ Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
54Վրաստան Բոլոր տեսակի անձնագրեր
55Տաջիկստան Բոլոր տեսակի անձնագրեր
56Ուզբեկստան Բոլոր տեսակի անձնագրեր
57Ուկրաինա Բոլոր տեսակի անձնագրեր
58Ուրուգվայ Բոլոր տեսակի անձնագրեր
59Քուվեյթ Միայն դիվանագիտական և հատուկ անձնագրեր
60Ֆիլիպիններ Միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր
61Ֆինլանդիա Միայն դիվանագիտական անձնագրեր
62Ֆրանսիա Միայն դիվանագիտական անձնագրեր
63Կատար Բոլոր տեսակի անձնագրեր
64Էկվադոր Բոլոր տեսակի անձնագրեր

Թարմացված է՝ 23.06.2022