Hiking and Trekking Tours_ARM
Արշավային լեռնագնացության տուր  1
Արժեքը 
7 օր 6 գիշեր 
Մեկնարկը 10.06 2023
Արշավային լեռնագնացության տուր 2
Արժեքը

7 օր 6 գիշեր
Մեկնարկը 10.06 2023
1
Նկարագրություն
Լեռնային և արշավային տուրեր
Տուրի տեսակը
Կրոնական-  լեռնարշավային տուր
Տուրի անվանումը 
Երևանի թանգարաններից մինչև Արայի և Արագածի սարեր
Մասնակիցների թիվը
Անսահմանափակ
Ինչ է ներառված շրջագայության/տուրի մեջ
Ձեզ կտրամադրվի էքսկուրսավար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին տիրապետող, հայոց պատմությանը ծանոթ, կունենաք՝ գիշերակաց երեք աստղանի հյուրանոցներում, հյուրատներում, հայկական ոճի հյուրանոցներում, երեքանգամյա սնունդ, թեյ, սուրճ, գազավորված և ոչ գազավորված հանքային ջրեր, խմորեղեն, հայկական շոկոլադ, բնական հյութեր, մրգեր և այլ հետաքրքիր ընդեղեն...
Սնունդ
Էկոլոգիապես մաքուր և առողջարար սնունդ՝ պատրաստված բացառապես տեղական սննդից և հումքից։ Բուսակերներին տրամադրում ենք բուսակերական սնունդ, եթե տոմս գնելիս նախապես տեղեկացնեն կամ ամենաուշը օդանավակայանում։
Տևողությունը
7 օր 6 գիշեր
Մասնակիցների տարիքը
15+
Գինը
Մեկ անձը 365000 ՀՀ դրամ, սակայն բարձր սեզոնին՝ 01.06.2022-ից մինչև 30.08.2022թ. գինը բարձրանում է 400000 դրամ
Գիշերակացը հյուրանոցներում
Գիշերակացը կլինի՝ 4 գիշեր 3 աստղանի հյուրանոցներում,  2 գիշեր հայկական ավանդական հարմարավետ հյուրանոցներում և հյուրատներում։ Մենք ձեզ կտեղավորենք 2-3 հոգու համար նախատեսված սենյակներում՝ ըստ ընտանիքի անդամների, ընկերների, հավանումների, տարիքի և սեռի։
Սեզոնը
Գարուն, ամառ, աշուն (ապրիլի 1-ից նոյեմբերի 17-ը)
Տուրի նշանաբանը
Մենք հիանում ենք Հայաստանով
Զեղչեր
50% զեղչ 15-16 տարեկան երեխաների համար,
15 տարեկան երկու երեխա՝ մեկ մեծահասակի տոմսի արժեքով
Այցելվող բնակավայրերի թիվը և ինչպես տուրի երթուղիում   տարբերակել գյուղը քաղաքից
Շրջայցի ընթացքում դուք կայցելեք մայրաքաղաք Երևան, 13 քաղաք, 53 գյուղ՝ անցնելով մոտ 800 կմ (քաղաքների անունները տեքստում Bold և Blue են, գյուղերի անունները՝ միայն Bold)
Route plan by sightseeing attractions, settlements, and days
Լեռնարշավային  կրոնական ուխտագնացության  տուր  1 
Օր 1
Տեղափոխում հյուրանոց Երևանում
Օր 1
Տեղափոխում հյուրանոց Երևանում
 Ժամանում աշխարհի ամենահին քրիստոենական երկիր Հայաստան, 2800 տարի առաջ հիմնադրված մայրաքաղաք Երևանի Զվարթնոց օդանավակայան. տեղավորում հյուրանոցում: Փոքրիկ ճանաչողական տուր Երևանի
կենտրոնում, հանդիսավոր ընթրիք ժամանման կապակցությամբ:Գիշերակաց Երևանում:
Օր 2  
Երևան, Կոտայքի մարզ, Առինջ, Ջրվեժ, Գառնի, Ազատ գետի կիրճ, լեռներ , Հավուց Թառ
Օր 2  
Երևան, Կոտայքի մարզ, Առինջ, Ջրվեժ, Գառնի, Ազատ գետի կիրճ, լեռներ , Հավուց Թառ
 Երևան- նախաճաշ 07:00; Առինջ - Վարպետ Լևոնի Աստվածային գետնափոր; Վանական համալիր՝ Ձագավանք (Գետարգելի Սբ. Նշան) 7-17 դդ., Մատուռ Սբ. Կարապետ 20 դ., սբ. Հովհաննես եկեղեցուց 500 մ հեռու, Հ. Դավթյանի տան դիմաց, կառուցված է հին եկեղեցու տեղում, Մատուռ Կարմրավոր 13 դ., Մատուռ Թուխ Մանուկ 13 դ., Եկեղեցի Սբ. Հովհաննես 1880թ., կառուցված է հին եկեղեցու տեղում: Ջրվեժ - Եկեղեցի Սբ. Աստվածածին (Կաթողիկե) 1891թ., կառուցված է հին եկեղեցու տեղում: Գառնի - Գառնու հեթանոսական տաճար, միակ հեթանոսական կառույցը, որը կանգուն է մնացել քրիստոնեության ընդունումից հետո, մոտակայքում կան՝ արքայական բաղնիք, բաղնիքի հատակին շատ գեղեցիկ խճանկար, թագավորական պալատի մնացորդները: Նախնական թեթև ճաշ, Եկեղեցի Սբ. Աստվածածին 12-13 դդ. գյուղի hարավարևելյան մասում, մեծ գերեզմանոցի տարածքում, որտեղ առկա են բազմաթիվ հինավուրց եզակի խաչքարեր, եկեղեցի Սբ. Աստվածածին (Մաշտոց հայրապետ, «Սումպենց վանք») 12-13 դդ., խաչքար Դատավոր Գագիկի 12-13 դդ., Սբ. Աստվածածին եկեղեցուց 100մ արևմուտք Հարությունյանների տան բակում,  նախնական թեթև ճաշ 12:00,  Եկեղեցի Սբ. Աստվածածին 17-19 դդ, Մատուռ 13դ.՝ Չարենց և Շահումյան փողոցների խաչմերուկում՝ Պապիկյանների տան մոտ; ոտքով կիջնենք Քարայր-կացարան «Աղջկա բերդ 14 դ.՝ Գառնի ամրոցից 400մ արևմուտք, ձորի լանջին, ուղղահայաց ժայռի ստորոտում, աղբյուրի մոտ; քարերի սիմֆոնիա բնական հուշարձան, ապա կանցնենք Ազատ գետ վրայի 11դ կամրջով դեպի Հավուց թառ վանք տանող ճանապարհ, ոտքով կբարձրանանք Հավուց թառ վանք, այնտեղից՝ Ս.Կարապետ մատուռ, որտեղ հանգստանալուց և ճաշելուց հետո Խոսրովի արգելոցի միջով կքայլենք դեպի Աղջոց վանք, ապա հետ կվերադառնանք Երևան: Ընթրիք 20:00, գիշերակաց Երևանում:
Օր  3
Երևան, Կոտայքի մարզ, Գեղարդ, Գառնի
Օր  3
Երևան, Կոտայքի մարզ, Գեղարդ, Գառնի
Երևան- նախաճաշ 07:00, Ողջաբերդ - Չարենցի կամարը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը, եթե, իհարկե, լինի պարզ եղանակ, Գեղարդ - Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից՝ Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը: Կոթող-ուղենիշ՝ «Գեղարդ» 1958 թ., Հուշակոթող Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին՝1978թ.:ճաշ 12:00:
Գառնի - վերադառնում ենք Գառնու գեղատեսիլ ձոր և Խոսրովի արգելոցի միջով շարժվում դեպի Բայբուրդի եկեղեցի, այնտեղից՝ Վահագնի և Աստղիկի ջրվեժներ, իսկ վերջում բարձրանում ենք Կաքավաբերդի ամրոց և վերադառնում Երևան: Ընթրիք 21:00 :Գիշերակաց Երևանում:
Օր 4
Երևան, թանգարաններ, եկեղեցիներ
Օր 4
Երևան, թանգարաններ, եկեղեցիներ
 Երևան- նախաճաշ 07:40, 4-րդ օրը փոքր-ինչ հանգիստ ենք առնում և այցելում մի շարք թանգարաններ, եկեղեցիներ և այլ հետաքրքիր վայրեր Երևանում: Միջին արևելքի և Եղիշե Չարենցի անվան թանգարաններ, Եկեղեցական համալիր Զորավոր Սբ. Աստվածածին 17-19-րդ դարեր, վերակառուցված` 1978-1980թթ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ի կողմից, այնտեղ է գտնվում Անանիա առաքյալի հրաշագործ մասունքները; Երվանդ Քոչարի տուն-թանգարան, աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները՝ Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, համայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։ Մատենադարանը 1997 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում: Ազգային Ակադեմիայի երկրաբանական թանգարան, Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճար, որը կառուցվել է 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, ճաշ 14:00, Փայտարվեստի թանգարան, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի 1842թ, Երևան քաղաքի պատմության թանգարան, Արարատ և Նոյ կոնյակի գործարաններ, կհամտեսենք գինիներ և կոնյակներ; Հայոց ցեղասպանության թանգարան և Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային Բեռլինում 1921թ. ցերեկով սպանող և դատարանի որոշմամբ անմիջապես արդարացված Սողոմոն Թեհլերյանի կիսանդրի; Սովետ ակումբ, Երևան կամ Դալմա մոլլ առևտրի ժամանցի կենտրոն: Ընթրիք 20:00: Գիշերակաց Երևանում:
Օր 5
Երևան, Սուրբ Հովհաննես հրաշագործ մատուռ, Մեծ Պարնի, թռչկանի ջրվեժ
Օր 5
Երևան, Սուրբ Հովհաննես հրաշագործ մատուռ, Մեծ Պարնի, թռչկանի ջրվեժ
Երևան-  նախաճաշ 07:00, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից ոտքով կբարձրանանք ծովի մակերևույթից 2000 մետր բարձրությամբ լեռան գագաթին գտնվող Սուրբ Հովհաննես հրաշագործ մատուռ, ճանապարհին խմելով բուժիչ աղբյուրի ջրից; ճաշ 14:00, Մեծ Պարնիի եկեղեցի;Թռչկանի ջրվեժը որը տեսնելու համար գնալու ենք բեռնատարներով լեռնային ճանապարհներով, մի հատված ել կքայլենք ոտքով; ընթրիք 21:00: գիշերակաց Արագածում:
Օր 6
Արագած լեռ,անոմալ գոտի Արագած լեռան լանջին, Ամբերդի ամրոց, Երևան, Բյուրական
Օր 6
Արագած լեռ,անոմալ գոտի Արագած լեռան լանջին, Ամբերդի ամրոց, Երևան, Բյուրական
 Արագած-  նախաճաշ 07:00, մեքենայով կհասնենք Ծաղկեվանք՝ Ս.Վարվառայի գերեզմանը, այնուհետև ոտքով կբարձրանանք ծովի մակերևույթից 2614 մետր բարձրության՝ Արալեռը և այնտեղից մեր առջև կբացվի հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը և Արարատյան դաշտավայր, այնտեղից կգնանք Արագած լեռան լանջին գտնվող անոմալ գոտի, այստեղ ջուրը, հակառակ ձգողականության օրենքի հոսում է լեռնիվեր, իսկ կանգնեցված մեքենան շարժվում է բարձունքն ի վեր ուղղությամբ և զարգացնում՝ զրոյից մինչև առնվազն 30կմ/ժամ արագություն; ճաշ 14:00, Ամբերդի ամրոց, ընթրիք Բյուրականում՝ 20:00, Բյուրականի աստղադիտարանից կդիտենք աստղերը, եթե լինի պարզ եղանակ: Գիշերակաց Երևանում:
Օր  7
Երևան
Օր  7
Երևան
Երևան- նախաճաշ 07:00 (այն անձինք, որոնց թռիչքը առավոտյան վաղ ժամի լինի՝ նրանց նախաճաշը կտրվի ավելի շուտ); ազատ ժամեր, Վերնիսաժ, Գումի շուկա, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:
2
Description
Hiking and Trekking Tours
Type of tour
Classic tour  1
Name of the tour
Treasuries  of Armenia
Number of participants
No limitation
What is included in the tour/round
You will be provided with a guide - fluent in Armenian, Russian and English, familiar with Armenian history, you will have: overnight in three-star hotels, guesthouses, Armenian-style hotels, three meals a day, tea, coffee, carbonated and non-carbonated mineral waters, pastries, Armenian chocolate, natural juices, fruits and other interesting cereals ...
Food
Ecologically clean and healthy food made exclusively from local food and raw materials. We provide vegetarians with vegetarian food, if they inform about it in advance when buying a ticket, or at the airport at the latest.
Length
10 days 9 nights
Age of participants
7+
Price
One person 365000 Armenian drams, but in the high season from 01.06 2022 to 30.08.2022. the price rises to 400,000
Overnight in Hotels
The overnight stay will be: 7 nights in 3-star hotels, three nights in traditional Armenian comfortable hotels and guesthouses. We will accommodate you in rooms for 2-3 people according to family members, friendships, likes, age և gender
Season
Spring, summer, autumn (from April 1 to November 17)
The motto/slogan of the tour
Let's sleep a little less, see a lot, pray much
Discounts
50% discount for children 7-10 years old,
Two children aged 7-10 at the price of one adult ticket
The number of settlements visited and how to distinguish a village from a city
During the tour you will visit the capital Yerevan, 13 cities, 53 villages, passing about 800 km (the names of the cities are Bold and Blue in the text, the names of the villages – only Bold)
Route plan by sightseeing attractions, settlements, and days
Hiking and Trekking Tours 2
Տուր 2-ը ժամանակավորապես չի գործում
Տուր 2-ը ժամանակավորապես չի գործում