Pro_Armeniyu_arm
Բարի գալուստ չքնաղ Հայաստան !!!
Հարգելի՛ Երկիր մոլորակի Բնակիչ, հնարավոր է Դուք առաջին անգամ եք լսում այս փոքրիկ, հետաքրքիր և հյուրընկալ երկրի մասին որը կոչվում է ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA), որի մայրաքաղաքն է Երևանը:
Հնարավոր է դուք արդեն գիտեք, որ Հայաստանը առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն՝ 301 թ.-ին՝ հրաժարվելով հեթանոսական ուսմունքներից, կուռքերից, քանզի Հայաստանում քրիստոնեությունը մուտք է գործել Հիսուսի 12 աշակերտներից երկուսի՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի միջոցով, իսկ նրանց սուրբ գործը ավարտին է հասցնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Հայոց Տրդատ 3-րդ արքայի հետ միասին: Տուրի ընթացքում կծանոթանաք 10-րդ դարի լուսավորիչ՝ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններին, ով 2017թ.-ին Հռոմի Պապի կողմից հռչակվել է որպես տիեզերական սուրբ: Կծանոթանաք նաև հայոց յուրահատուկ այբուբենին, որը յուրահատուկ է, չունի նմանը աշխարհում, գրի է առնվել Աստվածային տեսիլքում՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով հետագայում ստեղծել է վրացական այբուբենը
Ժողովուրդը հյուրասեր է և հյուրընկալ, իսպառ բացակայում են ռասիզմի հատկանիշները, Հայաստանը զերծ է բնական աղետներից, բնությունը մաքուր է մնացել, էկոլոգիական վիճակը գերազանց է, քանի որ չկա ծանր արդյունաբերություն, գործարաններ և վնասակար թափոններ, տեռորիստական կազմակերպություններ: Հայաստանը դեմոկրատական երկիր է, Հայաստանը ձեռակերտ և անձեռակերտ հսկայական թանգարան է բաց երկնքի տակ: Այս մասին են վկայում երկրով մեկ սփռված հարյուրավոր հինավուրց՝ 3-րդ դարից մինչ օրերս հիմնված եկեղեցիները, վանական համալիրները, ուխտավայրերը, սրբատեղիները, մատուռները, կանգնեցված հազարավոր խաչքարերը, կառուցված բերդերը, ամրոցները, պալատները, դամբարանները, բնակատեղիները, քարայր-կացարանները, ձիթհանները, գինու գործարանները, կոթողները, իջևանատները և բազմաթիվ բնական գեղատեսիլ հիասքանչ այլ վայրեր: Կզարմանաք մաքուր, զուլալ, քաղցրահամ ջրերի համով և առողջարար, կազդուրիչ օդը շնչելով, և հոգևոր ստորգետնյա հանքային աղբյուրների անուշահամ և միկրոտարրերով հարուստ ջրերով, կզմայլվեք լեռնային լճերով, գեղեցիկ անտառներով, սառնաջուր գետերով: Ի թիվս այլնի կհանդիպեք նաև՝ հունական, արաբական, պարսկական, ռուսական, ասորական եզակի պատմամշակութային հուշարձանների և հոգևոր շինությունների:


Կփորձեք հայկական ավանդական խոհանոցի համեղ և արտասովոր ուտեստները, որոնցից են տոլման, խորովածը, խաշլաման, խաշը, ձվածեղների հսկա տեսականին, ղավուրմա, բաստուրմա, սուջուխ, ղարսի խորոված, բուղաչա, քյաբաբ, զանազան կանաչեղեններից պատրաստված ուտեստներ, ավանդական քաղցր գաթա, փախլավա, կհամտեսեք լավագույն գինիներից, օղիներից, գարեջրերից, կոնյակից, հանքային բուժիչ ջրերից, բնական հյութերից և այս ամենը անվճար՝ տուրի փաթեթի շրջանակներում: Նույն փաթեթի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում մենք ձեզ կապահովենք հովանոցներով, անձրևանոցներով, հովհարներով և առաջին անհրաժեշտության դեղամիջոցներով:


Հայաստանում աճող ծիրանը, դեղձը, նուռը և խաղողը տարբերվում են իրենց բույրով և համով՝ ի շնորհիվ հայկական հողը ջերմացնող արևի և մեր հողը սնուցող լեռնային, քաղցրահամ ջրերի:


Հայաստանի հարևան պատություններն են Իրանը, ում հետ բարեկամական հարաբերություններ են հաստատված, թուրքիան ում հետ փակ է սահմանը, քանզի թուրքիան իրականացրել և չի ցանկանում ընդունել 1915թ.-ին իրականացրած արյունալի եղեռնը հայերի հանդեպ, որի արդյունքում սպանվել են ավելի քան 1.5 մլն. հայեր, տեղահանվել ու ցրվել են աշխարհով մեկ 2 միլլիոնից ավելին: Այդ ամենի ընթացքում թուրքիային են անցել Հայաստանի պատմական հողերը, այդ թվում բիբլիական Արարատ լեռը: Մյուս հարևանը Վրաստանն է, որի հետ հարաբերությունները նորմալ են: Մյուսը ադրբեջանն է ում հետ ևս փակ է սահմանը և լարված են հարաբերությունները՝ սկսած 1988թվականից: Մի որոշ մասով էլ Հայաստանը սահմանակցում է ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի մարզը, որի հետ ևս սահմանը փակ է:


Տարածաշրջանում են եղել այնպիսի հզոր կայսրություններ ինչպիսիք են Պարթևստանը, Ասորեստանը, Փյունիկիան, Բյուզանդիյան կայսրությունները, որոնք սակայն չկան այժմ, բայց Հայաստանը միշտ եղել է, կա և կմնա: Այն չափերով փոքրացել է 400.000ք/մ-ից հասնելով 30.000 ք/մ: Բնակչության 90%-ը հայեր են, խոսում են հայերեն, երկրորդ լեզուն ռուսերենն է, բնակչության մեծ մասը կարողանում է խոսել անգլերեն, մյուս 10 տոկոսը կազմված է անասնապահ եզդիներից, Ցարական Ռուսաստանից աքսորված մալականներից, հույներից, ասորիներից, պարսիկներից և հրեաներից:


Հայաստանը գտնվում է Կովկասում, Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին, շրջապատված գեղատեսիլ բարձր լեռներով և գրեթե բոլոր կետերից երևում է բիբլիական սուրբ լեռ Արարատը՝ 5165մ բարձրությամբ: Այստեղով է անցել մետաքսի ճանապարհը: Հայաստանը լեռնային երկիր է ալպիական մարգագետիններով, կարպատյան անտառներով, հիմալայան լանդշաֆտներով, միջինասիական տափաստաններով: Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4090մ բարձրությամբ: Ամենացածր կետը՝ Դեբեդ գետի կիրճն է՝ ծովի մակերևույթից 400մ բարձր: Հայաստանում է գտնվում լեռնային ամենամեծ քաղցրահամ լիճը գեղեցկուհի Սևանը, որը հայտնի է իր իշխան, սիգա ձկներով և խեցգետիններով: Տուրի ընթացքում կայցելեք բազմաթիվ գեղատեսիլ վայրեր, թանգարաններ, սննդի շուկաներ և ցուցահանդեսներ, կմասնակցեք խորտիկների և ըմպելիքների համտեսների: Հայաստան մուտքի վիզան տրվում է ՀՀ կառավարությամբ տվյալ երկրում առկա հյուպատոսության կամ դեսպանատան միջոցով: ԱՊՀ–ի, ԵԽ-ի քաղաքացիների, Շենգենյան երկրների քաղաքացիների համար՝ մուտքի վիզա չի պահանջվում, մինչև 18 տարեկան անձանց վիզան տրվում է անվճար:


Որոշ երկրների քաղաքացիները կարող են ստանալ մուտքի վիզա Հայաստան ժամանելուն պես սահմանային գոտում, որը տևում է 30րոպե:


Երևանը ինտենսիվ մշտական օդային ուղիղ հաղորդակցություն ունի Դուբայի, Մոսկվայի, Աթենքի, Ստամբուլի, Վարշավայի, Նյու-Յորքի, Լոս Անջելեսի, Վիեննայի, Միլանի, Հռոմի, Թեհրանի, Թել Ավիվի, Բեյրութի, Ամստերդամի, Սանկտ Պետերբուրգի, Վորոնեժի, Պրահայի, Կալուգայի, Սոչիի, Շարմ էլ Շեյխի, Դոհայի, Թիֆլիսի, Մինսկի, Ասթանայի, Բարսելոնայի, Լոնդոնի, Բեռլինի, Բրյուսելի, Փարիզի հետ:


Երևանում առկա են եվրոպական բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, ասիական և աֆրիկյան բազմաթիվ երկրների ներկայացուցչություններ, ամերիկյան մայրցամաքների տասնյակից ավելի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ:


Հայաստանում բազմաթիվ են տարադրամի փոխանակման կետերը, որտեղ կարող եք փոխանակել դոլլարը, եվրոն, յուանը, ռուբլին, լարին, ֆունտ-ստերլինգը՝ տեղական դրամի հետ: Հայաստանում կվայելեք անմոռանալի հանգիստ այցելելով բազմաթիվ տեսարժան վայրեր, ծանոթանալով դարավոր պատմություն ունեցող ազգի հարուստ մշակութային, հոգևոր և գիտական ժառանգության հետ: Կսլանաք աշխարհում ամենաերկար՝ Տաթևի ճոպանուղիով որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, կայցելեք բնական սալակտիտային և ձեռակերտ քարանձավներ, ճգնավորների և հասարակ մարդկանց քարայր-կացարաններ, որոնցից մեկում՝ թռչունների քարանձավում գտել են աշխարհի հնագույն կոշիկը և 6000 տարեկան գինեգործարանը: Ի թիվս այս ամենի ոչ միայն կհարստացնեք ձեր գիտելիքները Հայաստանի և Արցախի մասին, այլև կյանքին կնայեք նոր աշխարհայացքով, ձեռք կբերեք նոր մտածելակերպ, գիտելիքներ, կլիցքավորվեք անմոռանալի հիշողություներով և կվերադառնաք լիովին հանգստացած և դրական տպավորություններով լիցքավորված:
Բարի գալուստ չքնաղ Հայաստան:
ГЕНОЦИД АРМЯН / National Geographic Channel
Բարի գալուստ Արցախ !!!
Երկիր մոլորակի հարգելի բնակիչ հնարավոր է դուք նախկինում չեք լսել Արցախ անունով  անկախության ձգտող պետության և ազգի մասին ,
Հայաստանի հարևանությամբ գտնվում է մյուս հայկական հին պետություն Արցախը, որը առավել հայտնի է աշխարհին, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:Արցախի հանրապետությունը դեռևս Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակներից եղել է կռվախնձոր տարածաշրջանի ազդեցիկ թագավորությունների, պետությունների միջև:Բնակչության գերակշիռ մասը մոտ 80 տոկոսը մշտապես կազմաված է եղել էթնիկ Արցախցի հայերից: Արցախի բնակչությունը կազմում է 120.000 հազար բնակիչ, մայրաքաղաքն է Ստեփանակերտը, որը ունի գեներալ Իվանյանի անվան ժամանակակից օդանավակայան:


1991թ Արցախի Ինքնավար հանրապետությունը դուրս է գալիս Սովետական միության կազմից, միաժամանակ անկախացած Ադրբեջանի հանրապետությունը փորձում է Արցախում էթնիկ զտումներ, էկոցիդներ, անցկացնել և հայաթափել այն, ինչպես դա արեցին 1917 թվականի հայոց ցեղասպանության և 1990 թվականին Սումգայիթի ջարդերի ժամանակ: Սակայն Արցախի ժողովուրդը ընտրեց անկախության ուղին և զենքը ձեռքին պայքար սկսեց Ադրբեջանի զինված ուժերի ու ոստիկանական և ավազակային խմբերի դեմ: Հայաստանից, Ամն-ից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից և այլ երկրներից Արցախ ժամանաեցին հայ կամավորներ, զինվորականներ, Աշխարհի ազգությամբ հայ ծատ մեծահարուստներ դեպի Արցախ ուղարկեցին պարեն և ռազմամթերք: 1994թ Արցախի Հանրապետությունը Հայաստանի և համայն Հայության շնորհիվ ոչ միայն վերահսկողություն հաստատեց իր տարածքի վրա այլ նաև վերադարձրեց իր պատմական հողերի մի մասը Ադրբեջանի 7 շրջանների տեսքով, դրանք վերածելով անվտանգության գոտու:1994 թվականին Ադրբեջանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ զինադադար կնքեց Արցախի հետ:Մինչ 2020 թվականը Արցախի անդորրը սահմանին խախտում էին Ադրբեջանի զինված ուժերը, իսկ 2020թվականին սկսվեց լայնածավալ պատերազմ, որի ընթացքում Արցախի զինված ուժերը անհավասար պայքարի ընթացքում նահանջեցին, քանի որ Հայաստանի կասկածելի կառավարությունը լիարժեք օգնություն չտրամադրեց Արցախին, Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին ռազմամթերքով մարդկային ուժով և զենքով օգնում էին Թուրքիան, Իսրայելը, Սիրիայից Թուրքիայի օգնությամբ ժամանած վարձկան տեռորիստների ջոկատները, Պակիստանը, Ուկրաինան, Բելոռուսիան, Չեխիան:


44- օրյա պատերազմից հետո կնքվեց ժամանակավոր զինադադար , Արցախի սահմաններին տեղակայվեցին Ռուսական խաղաղապահ ուժերը:Արցախի և Հայաստանի միջև կապը իրականացվում է Լաչինի միջանցքով, որը 2022 թվականի դեկտեմբերից փակել է Ադրբեջանը և Արցախի բնակչությանը անհրաժեշտ ամեն ինչ այնտեղ են հասցնում Ռուսական խաղաղապահ ուժերը:Արցախում այցելելու շատ գեղեցիկ և պատմական վայրեր կան, բայց ելնելով Ձեր անվտանգությունից չենք կարող կազմակերպել Ձեր այցը Արցախի Հանրապետություն մինչև հարցի լուծումը և ապաշրջափակումը:


Այս ամենից ելնելով ներկայումս չենք կարող կազմակերպել տուրեր դեպի չքնաղ Արցախ, որը դրախտի մի կտոր է, որտեղ ամեն քայլափոխին զգացվում է հայոց հինավուրց շունչը:
2023 թվականի սեպտեմբերի 28-ին ռուսական խաղաղապահ զորքերի անտարբեր լռությամբ և Հայաստանի կառավարության խորհրդավոր լուռ համաձայնությամբ ադրբեջանական զորքերը հարձակվեցին Արցախի վրա։ Երկու օր անց ստորագրվեց Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթը, և 120 հազար արցախահայեր թողեցին Արցախում իրենց տները՝ բռնեցին գաղթի ճանապարհը, և Հայաստանը նրանց ընդունեց որպես փախստական՝ ապահովելով նրանց հնարավոր պայմաններով։
Ներկայումս Արցախը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուստի հիմա այլևս չենք կարող Արցախում շրջագայություններ կազմակերպել.