Gastro_kulinarniy_tur-copy_arm
Գաստրո  տուր 1   ՙՙՀայաստանի համերը՚՚
Արժեքը

10 օր 9 գիշեր
Մեկնարկ 01.01.2023.
Գաստրո տուր  2 ՙՙՀայկական խոհանոցում՚՚
Արժեքը

9 օր 8 գիշեր
Մեկնարկ 01.01.2023.
Գաստրո տուր 3 ՙՙ  ՞՞
Արժեքը

10 օր 9 գիշեր
Մեկնարկ 01.01.2023.
1
Գաստրո տուր 1-ի շրջագայության նկարագրություն (ընդհանուր բոլոր տուրերի համար)
  •                                            Հայաստանի  համերը

  • Հմուտ և քաջատեղյակ էքսկուրսավար;
  • Գիշերակաց եռաստղանի հյուրանոցում ( կամ հյուրատներում, հայկական ոճի պանդոկներում, ինչպես նշված է յուրաքանչյուր տուրի նկարագրության մեջ);
  • երեքանգամյա սնունդ (սննդի ժամերը տուրի նկարագրության մեջ նշված են կարմիրով);
  • ընթացքում կլինեն ՝ թեյ, սուրճ, հանքային գազավորված և չգազավորված ջուր, խմորեղեն, հայկական շոկոլադ, բնական և գազավորված հյութեր, մրգեր և այլ հետաքրքիր նախուտեստներ;
  • Զեղչեր՝ 7-10 տարեկան մեկ երեխայի համար՝ 50%;
  • տուրի նկարագրական մասում՝ քաղաքները նշված են կապույտով, գյուղերը՝ սևով-տուրի ընթացքում կանցնենք 1200կմ այցելելով 8 քաղաք 21 գյուղ;
  • Յուրաքանչյուր տուրի նկարագրական մասում կլինի  նաև՝ տուրի մասնակիցների քանակը և տարիքային նվազագույն շեմը;
  • Բուսակերներին տրամադրում ենք բուսական սնունդ, եթե տուրփաթեթը գնելիս նախապես տեղեկացնեն այդ մասին:
  • Սեզոնային ժամանակացույցը բոլոր տուրերի համար նույնն է՝ «գարուն, ամառ, աշուն» ապրիլի 1-ից նոյեմբերի 17-ը:
  •                              Հատուկ պայմաններ միայն այս տուրի համար
Մասնակիցների քանակը և տարիքը 
Անսահմանափակ-8+
Տևողությունը
6  օր 5 գիշեր
Արժեքը 
Մեկ անձը 370000 Հայկական դրամ, բայց բարձր սեզոնին 01.06 2022-ից 30.08.2022թ թանկանում է մինչև 400000
Route plan by sightseeing attractions, settlements, and days
Տուր  1
Օր 1
Հանդիպում, դիմավորում
Օր 1
Հանդիպում, դիմավորում
Դիմավորում ենք Երևանի Զվարթնոց օդանավակայանում, տեղափոխում Երևան
և տեղավորում հյուրանոցում: Ընթրիք ամենալավ ազգային ռեստորաններից մեկում, Հայաստան ժամանման կապակցությամբ, որի ընթացքում կվայելեք Հայկական խոհանոցի համեղագույն ուտեստներ, Հայկական ազգային երգի, պարի և երաժշտության ներքո: Զբոսանք Երևանի փողոցներում, գիշերակաց Երևանում:
Օր  2
Երևան
Օր  2
Երևան
 Երևան -  նախաճաշ 07:00, Հայաստանի պատմության թանգարան, Երևանի պատմության թանգարան, Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, Փարաջանովի անվան տուն-թանգարան; ճաշ 13:00; Փայտարվեստի թանգարան, Արարատ կոնյակի գործարան կոնյակի համտեսում գործարանի մառանում, Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ. գինու, օղու և կոնյակի համտեսում, Ժամանակակից արվեստի թանգարան, Հայկական արվեստի թանգարան, Էդուարդ Իսաբեկյանի անվան ցուցասրահ, Իրանական կապույտ մզկիթ 18դ, Անգլիական այգի, Կարմիր կամուրջ, Շենգավիթ հնավայր և թանգարան, գորգագործության Մեգերյան Կարպետ Ընկերություն - ամեն օր իր դռներն է բացում հարյուրավոր զբոսաշրջիկների և տեղացիների առջև: Հյուրերի համար իրականացվում է շրջայց Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների անվան հնագույն գորգերի թանգարանով, որից հետո նրանք  համտեսեն Մեգերյան ռեստորանի ավանդական հայկական ճաշատեսակները, ճաշ 13:00: Մեգերյանները հսկայական աշխատանք են տարել, ցուցադրելով և ներկայացնելով հայկական գորգագործության մշակույթը ամբողջ աշխարհին: Վերին Շենգավիթ Սուրբ Առաքելոց եկեղեցի, ֆիդայական շարժման ղեկավար «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ» թանգարան, Կոմիտասի անվան պանթեոն, Կոմիտասի այգի, Մեծ կոմպոզիտոր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ: Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ 1881թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ 1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայումս` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ:


Այնուհետև ճաշակում ենք Հայկական շաուրմա հավի և խոզի մսից, այցելում՝ Սասունցի Դավթի հրապարակ և կայարան, Հայաստանի երկաթուղու թանգարան, Հայաստանի բնության պետական թանգարան, Արգիշտիի լիճ-ջրամբար, ուղևորվում ենք Էրեբունի ամրոց – քաղաքի թանգարան, քաղաք, որը հին է Հռոմից 29 տարի: Ճանապարհին համտեսում ենք համեղ ուտեստ՝ պատրաստված կովի թոքից, որը կոչվում է բուղաչա: Երեկոյան՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, Կասկադ, Գաֆեսճեյան արվեստի թանգարան, երեկոյան 20:30, կվայելենք համեղ ընթրիք՝ բացառապես Հայկական խոհանոցի ուտեստներով, գիշերակաց  Երևանում;
 Օր 3
Երևան ,Կոտայքի մարզ, Գեղարդ, Գառնի, Առինջ, Երևան 
 Օր 3
Երևան ,Կոտայքի մարզ, Գեղարդ, Գառնի, Առինջ, Երևան 
Երևան - նախաճաշ 07:00, կփորձեք Հին հայկական մյուս պետության՝ Արցախի ավանդական ուտելիք՝ ժանգյալով հացը և սառնորակ կաթնամթերքային խմիչք՝ թանը՝ հատուկ մասնագիտացված ռեստորանում; Երկրաբանական թանգարան; Ս.Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, Կարապի լիճ, Ազատության հրապարակ, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, Ս.Աննա եկեղեցի, ԱԱԾ թանգարան, ժողովրդական ստեղծագործության թանգարան, ապա կվայելենք հայկական խոհանոցի համեղ խորտիկները՝ ամենահայտնի ռեստորաններից մեկում՝ Բուսաբանական այգում, որտեղ կճաշենք 13:00; Ս.Աստվածածին կաթողիկե և Ս.Հովհաննես եկեղեցիների կանգուն մասերը, Հավիտենական կյանքի հուշարձանը, Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցի, Ս.Աստվածածին մատուռը, Գևորգյան Գինեգործարանը, Հին Ջրաղաց հացատանը կհամտեսենք Հայկական խոհանոցի համեղ խորտիկներից:                                              Առինջ- կպատրաստենք և կհամտեսենք խինկալի Առինջի խինկալիանոցում, Վարպետ Լևոնի ստորգետնյա 7 հարկանի մատուռ սրբատեղին, որը նա միայնակ փորել և կառուցել է իրեն եկած երազին համաձայն, Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները, Կարմիր մատուռը, Գետարգելի վանական համալիր, Ծիրանի ռեստորանում կճաշակենք համեղ ուտեստներ; Գեղարդ - Կոթող-ուղենիշ՝ «Գեղարդ» 1958 թ. Գեղարդավանքի ճանապարհին, Վանական համալիր Գեղարդ (Այրիվանք)12-20 դդ.; Գառնի - Հայսատանում միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարը 1 դար, որի մոտակայքում կա բաղնիք, բաղնիքի հատակին խճանկար, պալատ; Վիշապաքար Ք.ա. 2 հզ պալատի տարածքում, վրան Ք.ա. 8 դ. ուրարտական արձանագրություն՝ ուրարտերեն լեզվով; Արձանագրություն Տրդատ Ա արքայի 77թ., ամրոցի մուտքի մոտ՝ հունարեն, Եկեղեցի Սբ. Աստվածածին (Մաշտոց հայրապետ, «Սումպենց վանք»)12-13դդ.; Եկեղեցի Սբ. Աստվածածին 17-19 դդ, ընթրիք 21:00, գիշերակաց Երևանում:
Օր  4
Երևան , Կոտայքի մարզ, Աբովյան,
Օր  4
Երևան , Կոտայքի մարզ, Աբովյան,
 Երևան - նախաճաշ 07:00, Արագյուղ- Եկեղեցի Սբ. Մարիամ Աստվածածին 19-20 դդ., Պետրոսյանների Գաստրո-բակ, Ռուսական ցարական և Հայկական բանակների հերոս, սպա, հետախույզ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս` Վարդանի նախատիպ` Սամսոն Տեր-Պողոսյանի (Խենթի) հուշարձանը;  գյուղից հյուսիս-արևելք՝ ձորում, Արագետի կիրճի ձախ ափին, Եկեղեցի «Ժամ» 5-6 դդ;
Թեղենիք - Սրբոց նահատակաց եկեղեցի, Bari Farm էկո ֆերմա - Թեղենիքում մի հրաշք անկյուն ` ազգային կոլորիտով, հյուրընկալ և էկոլոգիապես մաքուր սննդով, զբաղեցնում է 2,5 հա ընդհանուր տարածք։ «Բարի ֆարմ»-ը զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ և տուրիզմով։ Աբովյան - Ս.Հովհաննես Մկրտիչի եկեղեցի, Ս.Ստեփանոս եկեղեցի 1851թ, Հուշահամալիր` Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակին, 1978 թ., հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, բացվել է 1982 թվականի դեկտեմբերի 16-ին։ Հուշարձան Տրդատ Գ Արքային, այցելություն գերեզմանոց, որտեղ թաղված են երկրորդ աշխարհամարտի ռազմագերիները: Ձմեռային այգի ռեստորան:
Կոտայք - Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի 19դ, Եկեղեցի Ավագ Սբ. Նշան 19 դ.; Նոր-Գյուղ- Ս.Աստվածածին եկեղեցի 1886թ.; Արամուս - Ս.Հակոբ եկեղեցի, Ս.Նշան խոնարհված եկեղեցի, մատուռ; Կաթնաղբյուր - Ս.Աստվածածին և Կապույտ խաչ մատուռներ, Ակունք -Ս.Կարապետ եկեղեցի 19դ, Եկեղեցի Սբ. Պողոս - Պետրոս 13 դ., քարայր-կացարան Պողոս Պետրոսի մոտ, «Փոքրիկ ֆերմա» ռեստորան; նախաճաշ 13:00; «Ակունքի դրախտ» ռեստորան, Զառ - Եկեղեցի Սբ.Կարապետ 17-19 դդ., Ժայռապատկերների համալիր Ք.ա. 5-3 հազ. , «Վերին Սարատեղ» վայրում լավայի հոսքի աջ և ձախ կողմերում, Գեղաշեն - Եկեղեցի Սբ. Գևորգ 1870 թ., Խաչաքանդակներ 5-7 դդ. ` ճանապարհից 500 մ հեռու, (առկա ամրոցի ավերակների հարավային կողմում) քանդակված են ժայռի վրա; կվայելենք ավանդական Հայկական ճաշատեսակներ, որոնք պատրաստվում են թոնիրում. խորոված գառ, լավաշ, ճմուռ; Սևան - Ցամաքաբերդ թաղամաս, եկեղեցի Սբ. Գևորգ 19 դ.; ամիջապես Սևանա լճի ափին գտնվող ռեստորաններում կհամտեսենք կերակուրներ, Սևանա լճի զանազան համեղ ձկնատեսակներից և ոչ միայն, անվճար էքսկուրսիա դեպի Սևանի Ախթամար թերակղզի, որի վրա գտնվում է Սևանի վանական համալիրը 9-20 դդ: Այնուհետև կվերադառնանք Երևան, ընթրիք 21:00: Գիշերակաց Երևանում:
Օր  5
Երևան, Աշտարակ, Արագածոտնի մարզ, Օհանավան, Արագած լեռ, անոմալ գոտի, Ամբերդ ամրոց, Բյուրականի աստղադիտարան, Երևան
Օր  5
Երևան, Աշտարակ, Արագածոտնի մարզ, Օհանավան, Արագած լեռ, անոմալ գոտի, Ամբերդ ամրոց, Բյուրականի աստղադիտարան, Երևան
Երևան-նախաճաշ 07:00 , Աշտարակ - Քամանչայի թանգարան գաստրոբակ, այստեղ հյուրերը հնարավորություն ունեն տեսնել քամանչաների հավաքածու՝ բակի ներսում գտնվող թանգարանում, մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ: Մուղնի - Ս.Գևորգ վանական համալիր 14-17դդ,ճաշ 13:00,  միասին կպատրաստենք քաբաբ և խորոված թոնրի մեջ; Կարբի - Եկեղեցի Սբ. Աստվածածին 1691-1693 թթ. պատվիրատու՝ վաճառական պարոն Այվազ Կարբեցի, Օհանավան - Վանական համալիր Հովհաննավանք 4-13 դդ., Սաղմոսավան - Վանական համալիր Սաղմոսավանք 13-18 դդ., Եկեղեցի Սբ. Աստվածածին 1225 թ. պատվիրատու՝ Վաչե Վաչուտյան և Քուրդ իշխաններ, Գրապահոց 1225 թ. պատվիրատու՝ Քուրդ իշխան և Խորիշահ տիկին; Արտաշավան - Եկեղեցի Սբ. Ամենափրկիչ 7 դ., քարայր - կացարան «Ճգնավորի» միջնադար, Սբ. Ամենափրկիչ եկեղեցուց 100 մ հյուսիս; Հայոց Այբուբենի հուշարձան; Արագած լեռան լանջին՝ 3000 մետր բարձրության վրա Ամրոցի համալիր՝ Ամբերդ 10-14դդ, Ս.Աստվածածին եկեղեցի 1026 թ., բաղնիք, պալատ, գաղտնուղի; անոմալ գոտի, որտեղ մեքենան և ջուրը հակառակ ֆիզիկայի օրենքներին բարձրանում են վերև այլ ոչ թե իջնում ներքև, Սև լիճ; Տեղեր - Դղերի վանական համալիր 13-15դդ., Բրուտագործության մաստեր կլաս և գաստրոբակ; Աղձք - Դամբարան Արշակունյաց թագավորների 364 թ., Քարայր-կացարանների համալիր, որոնք ունեն մինչ օրս գործող քարե դռներ: Բյուրական - «Մնացականյանների Գաստրո բակ», Եկեղեցի Արտավազդիկ 5-6 դդ., Սուրբ Հովհաննես եկեղեցի 10 դար, Բյուրական, աստղադիտում, Բյուրականի աստղադիտարանում յուրաքանչյուր անամպ օր, սկսած 21։00-ից մինչև 00։00-ն սկսվում են գիշերային երկնքի դիտումներ՝ գիդ-ուղեկցորդների օգնությամբ։ Հնարավոր է տեսնել Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը՝ Յուպիտերը և իր՝ Գալիլեյան 4 արբանյակները, մեծությամբ երկրորդ մոլորակը՝ Սատուրնը՝ իր շուրջը պտտվող օղակներով, որոշ կրկնակի աստղեր; պայծառ աստղերից՝ Վեգան, Արկտուռը, Անտարեսը և այլն։ Ամռան վերջին - աշնան սկզբին աստղադիտակով տեսանելի կլինի նաև Մարս մոլորակը։ Առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը: Ընթրիքը Բյուրականում, գիշերակացը Երևանում:
Օր   6
Երևան, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
Օր   6
Երևան, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
 Երևան-նախաճաշը 07:30, ինչպես նաև ըստ Ձեր անհատական թռիչքներին հարմար ժամերի: Ազատ ժամեր, Ասիա - Եվրոպական ոճի Գումի շուկան, որը լի է տարատեսակ մրգերով, չրերով, խմիչքներով, տարատեսակ այլ ապրանքներով; Վերնիսաժ; տեղափոխում օդանավակայան, նվերներ:
2
  •                                     
    Հմուտ և քաջատեղյակ էքսկուրսավար;
  • Գիշերակաց եռաստղանի հյուրանոցում ( կամ հյուրատներում, հայկական ոճի պանդոկներում, ինչպես նշված է յուրաքանչյուր տուրի նկարագրության մեջ);
  • երեքանգամյա սնունդ (սննդի ժամերը տուրի նկարագրության մեջ նշված են կարմիրով);
  • Ընթացքում կլինեն ՝ թեյ, սուրճ, հանքային գազավորված և չգազավորված ջուր, խմորեղեն, հայկական շոկոլադ, բնական և գազավորված հյութեր, մրգեր և այլ հետաքրքիր նախուտեստներ;
  • Զեղչեր՝ 7-10 տարեկան մեկ երեխայի համար՝ 50%;
  • տուրի նկարագրական մասում՝ քաղաքները նշված են կապույտով, գյուղերը՝ սևով-տուրի ընթացքում կանցնենք 1200կմ այցելելով 8 քաղաք 21 գյուղ;
  • Յուրաքանչյուր տուրի նկարագրական մասում կլինինաև՝ տուրի մասնակիցների քանակը և տարիքային նվազագույն շեմը;
  • Բուսակերներին տրամադրում ենք բուսական սնունդ, եթե տուր  փաթեթը գնելիս նախապես տեղեկացնեն այդ մասին:
  • Սեզոնային ժամանակացույցը բոլոր տուրերի համար նույնն է՝ «գարուն, ամառ, աշուն» ապրիլի 1-ից նոյեմբերի 17-ը:
  •                           Հատուկ պայմաններ միայն այս տուրի համար
Մասնակիցների քանակը և տարիքը
Սահմանափակումներ չկան-8+
Տևողությունը
5 օր 4 գիշեր
Արժեքը 
Մեկ չափահաս անձը 350000ՀՀ դրամ,  բայց բարձր սեզոնին 01.06 2022   30.08.2022.  390,000 թանկանում է մինչև 450000ՀՀ դրամ 
Route plan by sightseeing attractions, settlements, and days
Տուր  2
Օր  1
Հանդիպում Զվարթնոց միջազգային օդանավակայանում
Օր  1
Հանդիպում Զվարթնոց միջազգային օդանավակայանում
Օր 1 - Դիմավորում ենք Ձեզ աշխարհի հնագույն երկրներից մեկի` Հայաստանի ավելի քան 2800 տարեկան պատմություն ունեցող մայրաքաղաք Երևանի, Զվարթնոց միջազգային օդանավակայանում: Տեղավորում ենք հյուրանոցում և գնում հանդիսավոր ճաշկերույթի, Ձեր ժամանման կապակցությամբ, hայկական ազգային երգ ու պարի ներքո, նախապես hայկական խոհանոցին ծանոթանալու համար: Այնուհետև փոքր ինչ զբոսնում ենք երեկոյան Երևանի փողոցներում ծանոթանալով hայկական մթնոլորտին: Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում, Էրեբունի անվամբ: Կգնանք Ֆրանսիայի հրապարակ, որի կենտրոնում՝ Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանն է քանդակագործ՝ Օգյուստ Ռոդեն, կտեսնենք Կասկադը, Գաֆեսճեյան ցուցասրահ- թանգարանը, ժամանակակից Երևանը նախագծած Ալեքսանդր Թամանյանի արձանը, եկեղեցական երաժշտության կոմպոզիտոր Կոմիտասի, նկարիչ Մարտիրոս Սարյանի պուրակներ, կտեսնենք «Տղամարդիկ» արձանախումբը, ամերիկահայ նկարիչ Վիլյամ Սարոյանի արձանը, Կարապի լիճը, կզբոսնենք Հյուսիսային, Մաշտոցի, Սայաթ-նովայի պողոտաներով, Ազատության և Հանրապետության հրապարակներով, Ամիրյանի, Թումանյանի, Պուշկինի փողոցներով: Գիշերակաց Երևանում:
Օր  2
Երևան
Օր  2
Երևան
Օր 2 - Երևան- նախաճաշ 07:20; կայցելենք Հայաստանի պատմության թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը։ Ճաշ 13:00 Հայկական ազգային ռեստորանում: Ապա կայցելենք Միջին Արևելքի թանգարան, Եղիշե Չարենցի անվան գրականության թանգարան, Հայփոստի ֆիլատելիայի բաժին, Արցախի Հանրապետության Շուշիի գորգերի թանգարան, Հայկական Տաշիր պիցցայում կհամտեսենք Հայկական պիցցաների տեսականին: Ապա կգնանք եկեղեցական համալիր Զորավոր Սուրբ Աստվածածին 17-19-րդ դարեր, որտեղ (զանգակատուն) մատուռում պահվում են Հիսուսի առաքյալներից Անանիա Առաքյալի մասունքները, վերականգնվել է Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից, 1980թ.: Կգնանք Դաշնակցություն կուսակցության թանգարանը, այնուհետև կհամտեսենք սիրիա-հայկական խոհանոցի զահթարով համեմված տեսականին: Եկեղեցի Սբ. Աստվածածին (Կաթողիկե) 13-րդ դար, կայցելենք ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ 1996-2001թթ. կառուցված Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որի 1800մ2 մակերեսով աղոթասրահում կարող են միաժամանակ տեղավորվել 3000 մարդ, 1700-ը՝ նստատեղերով։ Եկեղեցու տակ, նրա ողջ մակերեսով, 4 մ բարձրությամբ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարան, դահլիճներ՝ հանդեսների և դասախոսությունների համար, աշխատասենյակներ։ Գավթում են պահվում 2000 թվականին Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած ԳրիգորԱ Լուսավորչի մասունքները։ Երեկոյան 20:00 կվայելենք ազգային, փոքր ինչ թթու կաթնամթերք, որը կոչվում է թան, Արցախի ազգային ուտեստ ժանգյալով հացով, որը պատրաստվում է Հայաստանում և Արցախում աճող, 7 տեսակի թարմ կանաչիներից: Գիշերակաց Երևանում:
Օր  3
Երևան,  Կոտայքի մարզ, Տավուշի մարզ, Սևան, Դիլիջան
Օր  3
Երևան,  Կոտայքի մարզ, Տավուշի մարզ, Սևան, Դիլիջան
Օր 3 - Երևան - նախաճաշ 07:00,Առինջ -Առինջի խինկալիանոցում միասին կպատրաստենք և կուտենք համեղ խինկալի, այնուհետև կգնանք վարպետ Լևոնի Աստվածային գետնափորը որը նա փորել է 23 տարիների ընթացքում հրեշտակների թելադրանքով: Այնտեղից կգնանք Բջնի - Բջնիի ամրոց 5-16-րդ դարեր, ունի գաղտնուղի; Եկեղեցի Սբ. Գևորգ 13-17դդ., Եկեղեցի Սբ. Աստվածածին 1031թ.; Բջնի հանքային բնական ջրերի աղբյուրներից կխմենք թույլ գազավորված բուժիչ ջուրը և հետներս վերցնելով կխմենք նաև մյուս օրերին: Սևան - եկեղեցի Ս.Գևորգ 19դար, Սևանի բուսաբանական այգի, Բոհեմ Արվեստանոց թեյարան, սրճարան; Սևանա լճից մեր ձեռքով կբռնենք ձուկ, շեֆ խոհարարի հետ միասին կպատրաստենք տարբեր ուտեստներ և կուտենք: Զբոսանք Սևանա լճի ափին, կգնանք Դիլիջան - երկրագիտական թանգարան, որտեղ կմասնակցենք խալի գործելու և ազգային ուտեստներ պատրաստելու վարպետաց դասերին: Բնակելի տուն 19 դարի վերջ Կալինինի փող. 5, եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը: Կայցելենք Պարզ լիճ, Դիլիջանի արգելոցի եղնիկների բուծարանում կկերակրենք եղնիկներին մեր ձեռքով հավաքած բույսերով, կգնանք Քարի լիճ:Ճաշ 13:00Գոշ- Մխիթար Գոշի հիմնադրած Նոր Գետիկ (Գոշավանք) վանական համալիրը 12-13 դդ.: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։  Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի և Սիսի եկեղեցական ժողովներին։ Մխիթար Գոշը 1260թ. ստեղծել է նաև այն ժամանակների օրենսգիրք՝ Դատաստանագիրքը: Օրենքի ուժ որևէ պետության մեջ Դատաստանագիրքը ստացել է 13-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորությունում։ 16-րդ դարում այն ընդունվել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի կողմից հայկական Լվովի, Կամենեց-Պոդոլսկի և այլ քաղաքների գաղութների համար։ Դատաստանագրքի առանձին հատվածներ թարգմանվել են լատիներեն, լեհերեն, թաթարերեն լեզուներով։ 18-րդ դարում Մխիթար Գոշի Դատաստանագիրքը մտել է վրացական օրենքների մեջ, ժողովածուն՝ Դատաստանագիրքը շարունակում էր գործել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանը անցավ Ռուսաստանի կազմի մեջ։ Դատաստանագիրքը պահպանվել է բազմաթիվ հայկական ձեռագիր աղբյուրներում, որոնք այժմ պահպանվում են Երևանի Մատենադարանում, Վենետիկի, Վիեննայի, Բեյրութի, Փարիզի և այլ հայտնի գրադարաններում և մատենադարաններում։
Ապա կայցելենք՝ Հնոց Գաստրո Բակ Արևիից որտեղ կհամտեսենք Հայկական անմահական ուտեստներ: Կգնանք Գոշի լիճ, որը գտնվում է դարավոր սաղարթախիտ անտառում: Աղավնավանք- 11-12 դարեր, հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա, գետափին, ծառերով շրջապատված զբոսախնջույքի սեղան կա։ Այգուտ- արաբական գերեզմանոց: Գետիկ - կիսավեր Գետիկվանք 12 դար,; Թթուջուր-եկեղեցի, հանքային գազավորված ջրի աղբյուր; Դրախտիկ - կխմենք գետնի տակից բխող հանքային ջրի չգազավորված և ավելի քաղցր համի ջրից և Սևանա լճի ափով, հիանալով գեղեցիկ տեսարաններով, շնչելով մաքուր և առողջարար օդը կշարժվենք դեպի Երևան:(Հետդարձի ճանապարհին կրկին կայցելենք Սևան քաղաքը), Սևան - Դիտաշտարակից կզմայլվենք դեպի Սևանա լիճը բացվող տեսարաններով, կայցելենք Սևանի գարեջրի գործարան, որտեղ կհամտեսենք տեղական գարեջուրը իր ուղեկից Հայկական համեղ ուտեստներով, ընթրիք 20:30, գիշերակաց Երևանում:
Օր  4
Երևան,Աշտարակ, Արագածոտնի մարզ, Օհանավան, Արմավիրի մարզ Էջմիածին, Երևան
Օր  4
Երևան,Աշտարակ, Արագածոտնի մարզ, Օհանավան, Արմավիրի մարզ Էջմիածին, Երևան
Օր 4 - Երևան, նախաճաշ 07:00, Աշտարակ- Եկեղեցի Սբ. Աստվածածին (Կարմրավոր) 7դ., բակում՝ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951, «Նոր ճանապարհ» ժողովածուի համար և 1976, «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979), ԽՍՀՄ գրողների միության անդամ Գևորգ Էմինի գերեզմանն է, 1998թ., ապա կայցելենք Աշտարակի կիրճի եզրին կառուցված կիսավեր Ծիրանավոր Եկեղեցի 5դ., Արագածոտնի թեմի առաջնորդարան - Սբ. Մարիանե եկեղեցի 1281թ. բարեկարգված 1977 թ., նախագծի ճարտարապետ՝ Գ. Գյուրջյան: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության Աշտարակ քաղաքում կամուրջը՝ 1664 թ. , արևելյան մասում կառուցել է մահտեսի խոջա Գրիգորը, (մահտեսի նշանակում է Երուսաղեմ գնալու ուխտ կապած և ուխտը ի կատար ածած մարդ), ջրաղացների համալիր 19դար, Նորայր Սիսակյանի հուշարձան, ճարտարապետ Գ.Գյուրջյան, Սիսակյանի անունը հավերժացվել է Մոսկվայում, Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ։ Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա։ Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս անվանակոչված է Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»:
Կգնանք քամանչայի թանգարան - գաստրոբակ, այստեղ հյուրերը հնարավորություն ունեն տեսնել քամանչաների հավաքածու՝ բակի ներսում գտնվող թանգարանում, մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ: Կայցելենք գրող, բանաստեղծ Պերճ Պռոշյանի թանգարանի երկհարկանի շենքը, որը կառուցվել է 1990 թվականին։ Շենքում կա նաև մառան, թոնրատուն, որտեղ հավաքված են 18-19-րդ դդ. պղնձե, կավե, փայտյա կենցաղային իրեր, սպասք։ Մյուս սրահներում ցուցադրված են Պռոշյանի կյանքին, գրական-հասարակական գործունեությանը վերաբերող նյութեր, նկարներ, անձնական իրեր։ Պռոշյանը աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում:
Կայցելենք նաև Ծաղկենց մառան Գալստյանների գաստրոբակ, որտեղ կծանոթանանք գինեգործության և մեղվապահության հմտություններին, կճաշակենք Աշտարակյան խոհանոցի ուտեստներ:


Մուղնի - Վանական համալիր Սբ. Գևորգ 14-17 դդ., 13:00 քյաբաբի պատրաստում թոնրի մեջ: Կարբի - Եկեղեցի Սբ. Աստվածածին 1691-1693թթ, պատվիրատու՝ վաճառական պարոն Այվազ Կարբեցի, Օհանավան - Վանական համալիր Հովհաննավանք, կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը և պատմությունը վանքի հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։ Կառուցելով այս շինություը Վաչե Ա-ն շեշտել է իր էթնիկական հավատարմությունը Գրիգոր Լուսավորչի ավանդույթին։ Տարբեր աղբյուրներում վանքը հիշատակվում է բազմաթիվ անունների տակ. Ամատունյաց Սուրբ Կարապետ, Անավանք, Սուրբ Իոհանի վանք, Հանավանք, Հավանավանք, Հովանավանք, Հովհաննու վանք, Հովհանա անապատ, Հովհաննավանաց մենաստան, Հովհանավանք, Սուրբ Հովհաննես, Սուրբ Հովհաննու Կարապետի վանք, Հովհաննու վանք, Սյուղի վանք, Սովի վանք, Սուղի վանք, Օհանավան, Օհանավանք: Ոսկեվազ - Եկեղեցի Սբ. Հովհաննես 7-13 դդ.; Ոսկեվազի Գինու Գործարանում և Հայասի գինու գործարանում կհամտեսենք հայկական արևով հասած, խաղողի անուշահամ գինիների տեսականին՝ հայկական թեթև ուտետներով: Կամուրջ 17դ.: Օշական - Եկեղեցի Սբ. Սիոն (Մանկանոց) 7դ., Կոթող Մորիկ կայսեր 7դ., բնակելի տուն 1913 թ. , Ամատունի փողոց 6; Մատուռ Թուխ Մանուկ (Սբ. Գրիգոր) 12-13 դդ, մատուռի պատի տակ՝ հայ գիտնական, բանասեր, հոգևորական, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, Սահակ վարդապետ Ամատունիի գերեզմանն է; Մատուռ Թադևոս առաքյալ 13 դար; Եկեղեցի Մեսրոպ Մաշտոց 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա, գերեզմանը առնելով դամբարանի մեջ, որտեղ կիջնենք եկեղեցու մեջից; Վահան Ամատունու դամբարանը 5 դար։ Սասունիկ- Արմենիա վայն գինու գործարան գինիների համտես, շրջայց խաղողի այգիներում:
Էջմիածին - Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը, կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը: Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483-484 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո:: Բակում են գտնվում Հայոց կաթողիկոսների, հայտնի զորավարների, մշակութային գործիչների գերեզմանները: Գևորգյան հոգևոր ճեմարան: Կայցելենք մի շարք թանգարաններ, որտեղ պահվում են համաշխարհային արժեք ունեցող հայ հոգևոր մշակույթի գեղարվեստական ստեղծագործություններ՝ սուրբ մասունքների պահարաններ, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, նվիրական առարկաների ու զգեստների հարուստ հավաքածուներ, պահվում են քրիստոնեական աշխարհի սրբությունները, այն նիզակի գեղարդը. որով հռոմեացի զինվորը խոցել է Հիսուսի կողքը, Նոյան տապանից մի կտոր, որը հրեշտակը Արարատ լեռան ստորոտին հանձնել է հայոց կաթողիկոս Հակոբ Մծնբեցուն, մինչ նա բարձրանում էր լեռը այս մասունքի հետևից, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, որի վրա պատկերված են Լուսավորչի կրած 12 չարչարանքները: Լուսավորչի Աջի առկայությամբ է կատարվում սուրբ մյուռոնի օրհնության սրբազան արարողությունը: Սուրբ Նշան մասունքի պահարանը` Հիսուս Քրիստոսի Ս. Խաչափայտի մասունքով; Աշոտ Երկաթի խաչը մասնատուփով, որի մեջ պահվում է Քրիստոսի խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է), Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Ս. Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի այլ արժեքավոր նմուշներ:
Եկեղեցի Սբ. Աստվածածին 1767թ.: Ճաշ-15:00, կհամտեսենք Էջմիածնի համեղ շաուրմայի և աղցանների տեսակները:
Եկեղեցի Սբ. Գայանե 630 թ. - 20 դ., բակում են գտնվում Հայոց կաթողիկոսների, քահանաների, հայտնի զորավարների, մշակութային գործիչների գերեզմանները: Եկեղեցի Սբ. Հռիփսիմե 618 թ., բակում են գտնվում Հայոց կաթողիկոսների, քահանաների, հայտնի զորավարների, մշակութային գործիչների գերեզմանները:: Եկեղեցի Սբ. Շողակաթ 1694 թ. բակում են գտնվում Հայոց կաթողիկոսների, քահանաների, հայտնի զորավարների, մշակութային գործիչների գերեզմանները: Հուշարձան 1827 թ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս մարտիկների 1833 թ.: Բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն թանգարանը 19դարի վերջ: Էջմիածնի պատմության և ազգագրության թանգարան; «Ալլուրիա» գինետուն, որտեղ գինիների հետ կճաշակենք հայկական ուտեստներ: Զվարթնոց - Զվարթնոց տաճար 5-7 դարեր, կից կա կաթողիկոսական պալատ, բաղնիք, ջրհոր: Այստեղ է գտնվում պատմաբան Առաքել Դավրիժեցու գերեզմանը, ով 1651-1662թթ. գրել է «Պատմությունը», որն առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ: Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973), լեհերեն (1981), անգլերեն, հատվածաբար՝ վրացերեն (1974)։ Գիրքը համարվում է արգելված Լեհական կաթոլիկ եկեղեցու կողմից, քանի որ գրքում նկարագրված է Կաթոլիկ եկեղեցու կողմից հայությունը պառակտող նրանց գործելակերպը։ Կայցելենք նաև Զվարթնոցի թանգարանը, որի մուտքի մոտ է գտնվում, Վանի թագավորության արքա Ռուսա II -ի սեպագիր արձանագրությամբ քարե կոթողը՝ մեր թվարկությունից առաջ 7-րդ դար: Մուսալեռ - Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան; Մարան գինու գործարան; Մուսալեր հուշարձան թանգարան: Երևան, ընթրիք 21:00, գիշերակաց Երևանում:
Օր  5
Երևան, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
Օր  5
Երևան, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
Օր 5 - Երևան- Նախաճաշ 07:00, ինչպես նաև ըստ Ձեր անհատական թռիչքներին հարմար ժամերի: Նվերներ, ազատ ժամեր, Ասիա - Եվրոպական ոճի Գումի շուկան, որը լի է տարատեսակ մրգերով, չրերով, խմիչքներով, տարատեսակ այլ ապրանքներով; Վերնիսաժ; տեղափոխում օդանավակայան:
3
Գաստրո տուր 3-ի շրջագայության նկարագրություն (ընդհանուր բոլոր տուրերի համար)
  •                             Հայաստանի գանձերը

  • Հմուտ և քաջատեղյակ էքսկուրսավար;
  • գիշերակաց եռաստղանի հյուրանոցում ( կամ հյուրատներում, հայկական ոճի պանդոկներում, ինչպես նշված է յուրաքանչյուր տուրի նկարագրության մեջ);
  • երեքանգամյա սնունդ (սննդի ժամերը տուրի նկարագրության մեջ նշված են կարմիրով);
  • ընթացքում կլինեն ՝ թեյ, սուրճ, հանքային գազավորված և չգազավորված ջուր, խմորեղեն, հայկական շոկոլադ, բնական և գազավորված հյութեր, մրգեր և այլ հետաքրքիր նախուտեստներ;
  • զեղչեր՝ 7-10 տարեկան մեկ երեխայի համար՝ 50%;
  • տուրի նկարագրական մասում՝ քաղաքները նշված են կապույտով, գյուղերը՝ սևով-տուրի ընթացքում կանցնենք 1200կմ այցելելով 8 քաղաք 21 գյուղ;
  • Յուրաքանչյուր տուրի նկարագրական մասում կլինինաև՝ տուրի մասնակիցների քանակը և տարիքային նվազագույն շեմը;
  • Բուսակերներին տրամադրում ենք բուսական սնունդ, եթե տուր փաթեթը գնելիս նախապես տեղեկացնեն այդ մասին:
  • Սեզոնային ժամանակացույցը բոլոր տուրերի համար նույնն է՝ «գարուն, ամառ, աշուն» ապրիլի 1-ից նոյեմբերի 17-ը:
  •                             Հատուկ պայմաններ միայն այս տուրի համար
Մասնակիցների  քանակը  և տարիքը
 Անսահմանափակ  -  8+
Տևողությոունը
Արժեքը
Route plan by sightseeing attractions, settlements, and days
Տուր  3
Օր 1
Հանդիպում
Օր 1
Հանդիպում
Օր 1 - Դիմավորում ենք Ձեզ աշխարհի առաջին քրիստոնեական երկիր Հայաստանի` նախկինում Էրեբունի կոչվող մայրաքաղաք Երևանի Զվարթնոց օդանավակայանում: (Ընդ որում, Երևանը հիմնադրվել է մ.թ.ա 782 թվականին, այն հին է Հռոմից 29 տարի): Տեղափոխում ենք հյուրանոց, այնուհետև կմասնակցեք Ձեր ժամանման կապակցությամբ կազմակերպված ընթրիքին, որի ընթացքում կճաշակեք և կծանոթանաք hայկական խոհանոցի համեղագույն ավանդական ուտեստներին: Փոքրիկ պտույտ Երևանի փողոցներով, որի ընթացքում կտեսնեք ժամանակակից Երևանը նախագծած Ալեքսանդր Թամանյանի արձանը, հայ եկեղեցական երաժշտության կոմպոզիտոր Կոմիտասի արձանը, նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը և պուրակը, կզբոսնենք Անգլիական այգում, Երևանի 2800-ամյակի զբոսայգում, կտեսնենք «Տղամարդիկ» արձանախումբը, ամերիկահայ նկարիչ Վիլյամ Սարոյանի արձանը, կոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ Առնո Բաբաջանյանի արձանաքանդակը, քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, Երևանի (19-20րդ դարերի) արքունական պալատի և Նահանգական գանձատան շենքը, Սախարովի կիսանդրին; գիշերակաց Երևանում:
Օր  2
Երևան
Օր  2
Երևան
Օր 2 - Երևան- նախաճաշ 07:00, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի 12-13 դարեր, Ս.Աննա եկեղեցի, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 1679թ., որի բակում 9-րդ դարում կառուցված մատուռում, ըստ ավանդության և ըստ պատմիչ Առաքել Դավրիժեցու գտնվում են Անանիա առաքյալի հրաշագործ մասունքները; ԱԱԾ թանգարան, Կարապի լիճ, կհամտեսենք «Փիթի» կոչվող գառան մսով պատրաստված համեղ արգանակը, Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, կհամտեսենք հայկական ազգային ուտեստ թանով ապուրը` հացի մեջ; Միջին արևելքի թանգարան; Եղիշե Չարենցի անվան գրականության թանգարան; Ճաշ 13:00,Հայկական ազգային Տաշիր պիցցերիայում կհամտեսենք Իտալական և Հայկական պիցցաների հարուստ տեսականին, հայփոստի ֆիլատելիաի բաժնում կծանոթանանք հայկական դրոշմանիշներին, Հայաստանի կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ի թիվս այլ հետաքրքիր ցուցանմուշների, կտեսնեք 100.000 ՀՀ դրամանոց թղթադրամը, որի վրա պատկերված է Հայոց Աբգար թագավորը, ով Հիսուսին որպես Աստված ընդունած և նրա հետ նամակագրություն վարած միակ թագավորն է աշխարհում (7 անգամ գրություներ է փոխանցել և ստացել պատասխաններ Հիսուսից): Ֆրանսիայի ազգային հերոս, դիմադրության անդամ, Միսակ Մանուշյանի անվան պուրակ, իրանական կապույտ մզկիթ, Ժամանակակից արվեստի թանգարան, Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ, Փայտարվեստի թանգարան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, Երևանի պատմության թանգարան, Կոնյակի և գինիների «Նոյ» գործարանում կհամտեսենք կոնյակների լայն տեսականի և կստանանք նվեր` կոնյակ: Կայցելենք Արարատ կոնյակի գործարան, որի մառանում կհամտեսենք Կոնյակի տեսակներ, կհամտեսենք հայկական երկրորդ Հանրապետության` Արցախի ազգային ուտեստ ժանգյալով հացը, որը պատրաստվում է լեռներում աճող 7 տեսակի կանաչիներից: Խաչատուր Աբովյանի տուն թանգարան 18 դար, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի 1695թ, որը շատ հարուստ է իմաստալից և տպավորիչ որմնանկարներով: Հուշաղբյուր Էստոնիայի և Հայաստանի բարեկամության 1964 թ., Եկեղեցի Սբ. Աստվածածին 1695 թ., Ռուս Ուղղափառ եկեղեցի (Սուրբ Տիրամոր տաճար) 1912թ.; Հաղթանակ զբոսայգի, որտեղ անհայտ զինվորի գերեզմանի մոտ վառվում է անմար կրակը, նույն վայրում կա Երևան քաղաքի դիտահրապարակ, ատրակցիոններ և Մայր Հայաստան հուշարձանը, որի ներսում գործում է զինվորական թանգարան: Ընթրիք 20:00, գիշերակաց Երևանում:
Օր 3
Երևան
Օր 3
Երևան
Օր 3 - Երևան - - նախաճաշ 07:00, Հուշարձան` մեծն Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի, ում ղեկավարությամբ Հայական բանակը 451թ պարտության մատնեց Պարսկական մեծաթիվ զորքերին Վարդանանց պատերազմում; Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի 21դ, որի Գավթում են պահվում 2000 թվականին Նեապոլի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից բերված սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները, եկեղեցին կառուցվել է 1990-2001թթ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, որի 1800 մ2 մակերեսով աղոթասրահում կարող են միաժամանակ տեղավորվել 3000 մարդ, որից 1700-ի համար տեղադրված են նստարաններ։ Եկեղեցուց դուրս գալով կայցելենք Հայաստանի բնության թանգարանը, Սասունցի Դավթի հրապարակը, համանուն երկաթուղային կայարանը, որտեղ կայցելենք Հայաստանի երկաթուղու պատմության թանգարան, Լուսիկ Ագուլեցու անվան ազգագրական թանգարան: Այնուհետև կայցելենք Էրեբունի ամրոց, որը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Մ.թ.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից:Այնուհետև կայցելենք Էրեբունի ամրոցի թանգարան, ամրոցի լիճ – ջրամբարը և նրա մոտ գտնվող մասնագիտացված ռեստորանում կաթնային սառը ըմպելիք թանով կհամտեսենք հայկական ավանդական ուտեստ՝ «Բուղաչան», որը հեղինակային իրավունքով գրանցված է որպես տվյալ օբյեկտի ուտեստ: Ապա կայցելենք հայ երգահան, կոմպոզիտոր, վարդապետ Կոմիտասի թանգարան: Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի (գրական անունը՝ Կոմիտաս)՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։ Հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից հետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում: Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։



Այնուհետև կայցելենք Զորավար Անդրանիկի անվան ֆիդայական շարժման թանգարան, «Մեգերյան կարպետ» հայկական գորգերի գործարան-թանգարան, որտեղ hայկական գորգագործությանը ծանոթանալուց հետո` ճաշ 14:00, Մեգերյան կարպետի ազգային ռեստորանում, կծանոթանանք hայկական համեղ արքայական ուտեստներին: Այնուհետև կայցելենք Շենգավիթի հնավայր քաղաքատեղի-թանգարան, որը գտնվում է Երևանյան լճի ափին, բարձունքի վրա, ԱՄՆ-ի դեսպանատան դիմացի ափին: Շենգավիթը մեր թվարկությունից առաջ 4-3 հազարամյակներից գոյություն ունեցող քաղաք է եղել, իսկ հնավայրի թանգարանը գտնվում է 1946թ. կառուցված գերմանացի ռազմագերիներին պահելու գերաններից կառուցված բարակում: Հաջորդը կայցելենք քաղաքատեղի Թեյշեբաինի (Կարմիր բլուր) մ.թ.ա. 12-6 դդ.: Այն գտնվում է Հրազդան գետի ափին: Կայցելենք Նորագավթի Ս.Գևորգ (Ծիրանավոր), 4-7 դ., 13-17 դդ. և Ս.Կիրակի 19 դարի եկեղեցիներ, ապա կայցելենք Մատենադարանը, ստեղծված՝ 1920թ., որում պահվում են Արևելյան ձեռագրեր; այցելուները ծանոթանում են պարսկերեն, արաբերեն, օսմաներեն, աֆղաներեն, ուզբեկերեն ձեռագրերի հետ, որոնց քանակը Մատենադարանում անցնում է 3.000-ից: Դրանք կրոնական, պատմագրական, փիլիսոփայական, բժշկական, խրատական աշխատություններ են, միջնադարյան սիրավեպեր և պոեմներ, ինչպես նաև արևելյան մանրանկարչության և գեղագրության հրաշալի նմուշներ: Մատենադարանը հին ձեռագրերի, փաստաթղթերի ոչ միայն պահպանման, այլ նաև ուսումնասիրման գիտական ու հետազոտական խոշոր կենտրոն է: Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։ Կայցելենք Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան, կտեսնենք եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային Բեռլինում գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին, ով արդարացվել է Բեռլինի դատարանի կողմից: Այնուհետև՝ Սիրիա- հայկական խոհանոցի արագ պատրաստվող օգտակար, սննդարար և համեղ կերակրատեսակներով ընթրիք 20:40, գիշերակաց Երևանում:
Օր  4
Երևան, Արագածոտնի մարզ, Աշտարակ, Օհանավան, Ապարան
Օր  4
Երևան, Արագածոտնի մարզ, Աշտարակ, Օհանավան, Ապարան
Օր 4 - Երևան- նախաճաշ 07:00, Աշտարակ - Պասկալ և Դիօդատօ հունական ռեստորան, քամանչայի թանգարան - գաստրո բակ, կմասնակցենք քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, կվայելենք հայկական երաժշտություն և համեղ սնունդ: Գուգարքի թեմի առաջնորդարան, Ս.Մարիանե եկեղեցի 1281թ., Նորայր Սիսակյանի հուշարձան - նրա անունը հավերժացվել է Մոսկվայում՝ Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ։ Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա։ Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս անվանակոչված է Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»: Եկեղեցի Սբ. Աստվածածին (Կարմրավոր) 7 դար: Գաստրոբակ «Ծաղկենց մառան Գալստյանների», որտեղ կծանոթանանք գինեգործության, մեղվապահության հայկական ավանդույթին: Բանաստեղծ Պերճ Պռոշյանի տուն-թանգարան: Մուղնի - Ս.Գևորգ վանական համալիր 14-17-րդ դարեր, ճաշ 13:00, միասին կվայելենք մեր ձեռքով թոնրում պատրաստված համեղ և հյութալի քյաբաբը: Ուշի - Սուրբ Սարգիս վանական համալիրի պահպանված մասերը, Օհանավան - Հովհաննավանք վանական համալիր, այստեղ գտնվում է Հովհաննես Մկրտչի մասունքներից մի նշխար: Տարբեր աղբյուրներում վանքը հիշատակվում է բազմաթիվ անունների տակ. Ամատունյաց Սուրբ Կարապետ, Անավանք, Սուրբ Իոհանի վանք, Հանավանք, Հավանավանք, Հովանավանք, Հովհաննու վանք, Հովհանա անապատ, Հովհաննավանաց մենաստան, Հովհանավանք, Սուրբ Հովհաննես, Սուրբ Հովհաննու Կարապետի վանք, Հովհաննու վանք, Սյուղի վանք, Սովի վանք, Սուղի վանք, Օհանավան, Օհանավանք: Կիկլոպյան ամրոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (կիսավեր), ապա ձորով կառաջանանք և կտեսնենք ճայռափոր սուրբ Աստվածածին եկեղեցին, Սաղմոսավան - Սաղմոսավանք վանական համալիր 13-18 դդ. Արտաշավան - Սուրբ Թադևոս առաքյալի եկեղեցի, Եկեղեցի Սբ. Ամենափրկիչ 7 դ.; Հարթավան- Եկեղեցական համալիր «Աստվածընկալ» 4-13 դարեր; Քուրդ Բ իշխան Վաչուտյան և նրա կնոջ Խորիշահի հովանավորությամբ եկեղեցական համալիրը ավելի է ընդարձակվել և բարեկարգվել; Քուչակ - Եկեղեցի Սբ. Աստվածածին, 1900 թ.; Եղիպատրուշ – Սուրբ Աստվածածին եկեղեցի 13դար, կառուցվել է Քուրդ Ա Իշխան Վաչուտյանի և նրա կնոջ Մամախաթունի կողմից, քիչ այն կողմում գտնվում են 4-րդ դարի եկեղեցուց մնացած խաչքարերը, որոնք ներկված են որդան կարմիր ներկով, որը պահպանվել է մինչ օրս, քիչ այն կողմում է գտնվում մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակի դամբարանադաշտը; գյուղում կմասնակցենք թանի, կարագի ստացման պրոցեսին, կհամտեսենք թոնիրում պատրաստվող հին հայկական խորտիկներ և այլ ուտեստներ; Ապարան- - կդիտենք հացի տարբեր տեսակների թխման պրոցեսը՝ Ապարանի Գնթունիք ազգային սննդի կենտրոնում, կհամտեսենք յուրահատուկ ուտեստներ և քաղցրավենիքներ; Եկեղեցական համալիր Քասախի Բազիլիկ 4-5 դդ., որի կենտրոնում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին 4-5 դդ., որի պատերին առկա են իրենք իրենցով առաջացած որմնանկարներ, Եկեղեցի Սբ. Աստվածածին 19դ., Ապարանում է գտնվում նաև մեծն զորավար բազմաթիվ հաղթանակներ տարած, այդ թվում թուրքերին Բաշ – Ապարանի հերոսամարտում հաղթած, Ամն-ում մահացած Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզմանը; Հուշարձան` Մեծ եղեռնի, Ապարանի հերոսամարտի և Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին («Վերածնունդ»), Արագած- ընթրիք և գիշերակաց Արագածում:


Օր 5
Արագած, Արագածոտնի մարզ, Արագած լեռ, Ամբերդ, Բյուրական
Օր 5
Արագած, Արագածոտնի մարզ, Արագած լեռ, Ամբերդ, Բյուրական
Օր 5 - Արագած-- նախաճաշ 07:00, Եկեղեցի 1914 թ, Վարդենուտ – Եկեղեցի 19 դ., Եկեղեցի Սբ. Աստվածածին 17 դ.; Արա - Քարավանատուն 1213 թ., 1,5 կմ հարավ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհից ձախ, փոքր-ինչ բարձր տեղանքում, պատվիրատու՝ Վաչե Վաչուտյան; Եկեղեցի Սբ. Աստվածածին 1885 թ., Մատուռ Թուխ Մանուկ 17-18 դդ.; Ափնագյուղ- Եկեղեցի Սբ. Գրիգոր 1862թ., կիսավեր եկեղեցի Զորավոր 13-14 դդ.; կամուրջ ջրամբարի մոտ, հին ճանապարհ կամուրջներով:
Հայոց Այբուբենի հուշարձան, Հավերժների այգի, Սրբոց Հրեշտակաց եկեղեցի, Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան; Սուրբ խաչ, որը բաղկացած է 1600 խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1600-ամյակը ապա կշարժվենք դեպի Արագած լեռան գագաթը, ճանապարհին կուսումնասիրենք ձգողականության օրենքներին հակառակ ջրի վեր հոսելու և մեքենայի նեյտրալ վիճակում դեպի վերև գլորվելը (0-ից մինչև 40 կիլոմետր ժամ արագությամբ); Արագած լեռան հրաբխի նախկին խառնարանում առաջացած Սև լիճը, լճի ափին կճաշակենք հայկական ավանդական խաշը: Ապա կգնանք Ամբերդ Ամրոց, որն ունի բաղնիք, գաղտնուղի և այնտեղ է գտնվում՝ Վահրամաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին; կզմայլվենք բացվող տեսարաններով հետդարձին ևս մեկ ուրիշ վայրում կուսումնասիրենք ձգողականության օրենքներին հակառակ երևույթները:
Տեղեր- Դղերի վանական համալիր 13-15դդ., Բրուտագործության մաստեր-կլաս և գաստրոբակ; ճաշ -15:30Աղձք - Դամբարան Արշակունյաց թագավորների 364թ., Քարայր-կացարանների համալիր, որոնք ունեն մինչ օրս գործող քարե դռներ: Ագարակ - Պարսկական մզկիթի մնացորդներ 17 դար, Ս. Աստվածածին եկեղեցու պահպանված մասերը: Քրիստոսից առաջ 7-րդ դարի բնակավայր; Կոշ-Խաչքար 1195 թ., Սուրբ Ստեփանոս եկեղեցի 7-17 դդ.:
Բյուրական - Զիպլայնով թռիչքներ (ըստ ցանկության), «Մնացականյանների Գաստրո բակ», Եկեղեցի Արտավազդիկ 5-6 դդ., Սուրբ Հովհաննես եկեղեցի 4 դար, որի բակում կտեսնեք աշխարհի ամենահին խաչքարը, Բյուրական՝ աստղադիտում, Բյուրականի աստղադիտարանում յուրաքանչյուր անամպ օր, սկսած 21։00-ից մինչև 00։00-ն, սկսվում են գիշերային երկնքի դիտումներ՝ գիդ-ուղեկցորդների օգնությամբ։ Հնարավոր է տեսնել Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը՝ Յուպիտերը և իր՝ Գալիլեյան 4 արբանյակները, մեծությամբ երկրորդ մոլորակը՝ Սատուրնը՝ իր շուրջը պտտվող օղակներով, որոշ կրկնակի աստղեր, պայծառ աստղերից՝ Վեգան, Արկտուռը, Անտարեսը և այլն։ Ամռան վերջին աշնան սկզբին աստղադիտակով տեսանելի կլինի նաև Մարս մոլորակը։ Առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը: Ընթրիքը և գիշերակացը՝ Բյուրականում:
Օր 6
Բյուրական, Արագածոտնի մարզ, Թալին, Դաշտադեմ,Արուճ, Շիրակի մարզ, Հառիճ, Արթիկ, Գյումրի
Օր 6
Բյուրական, Արագածոտնի մարզ, Թալին, Դաշտադեմ,Արուճ, Շիրակի մարզ, Հառիճ, Արթիկ, Գյումրի
Օր 6 – Բյուրական - նախաճաշ 07:00Ոսկեվազ - եկեղեցի Սբ. Հովհաննես 7-13 դդ., Ոսկեվազի գինու գործարան, կամուրջ 17 դ.; Օշական - այստեղ կայցելենք՝ հայոց Այբուբենը Աստծո զորությամբ ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարան, որը կառուցվել է 442թվականին իշխան Վահան Ամատունիի պատվերով; դամբարանը գտնվում է Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մեջ; եկեղեցու բակում է գտնվում իշխան Վահան Ամատունու դամբարանը; Եկեղեցի Սբ. Սիոն (Մանկանոց) 7 դ.; Կոթող՝ Մորիկ կայսեր 7դ.; Բնակելի տուն 1913 թ. Ամատունի փող. 6; Բնակելի տուն 1900 թ., Մեսրոպ Մաշտոց փող. 86; Մատուռ Թուխ Մանուկ (Սբ. Գրիգոր) 12-13 դարեր; Կամուրջ 1706 թ. ; կիսաժայռափոր Մատուռ Սբ. Սարգիս 1225 թ.; Մատուռ Թադևոս Առաքյալ 13 դ ; Քարայր-կացարանների համալիր մեր թվարկությունից առաջ 5-1 հզ; Սասունիկ - Գինու պատմության թանգարան, «Արմենիա վայն» գինու գործարան գինիների համտեսով, կշրջենք խաղողի այգիներում և գինու մառանում, որտեղ կստանաք նվեր գինի` մեր կազմակերպության կողմից: Արուճ - Ամրոց 5-17 դդ., Եկեղեցական համալիր Սբ. Գրիգոր (Արուճի Կաթողիկե) 5-7 դդ.; Քարավանատուն 13 դ.; Օթևան - եկեղեցի 10 դար, քարի դարի քարանձավներ; Վերին Բազմաբերդ - Ժայռափոր մատուռ Սբ. Ամենափրկիչ12-17 դդ.; Աշնակ - Ս. Աստվածածին եկեղեցի 10-11 դդ., Տուն-թանգարան Գևորգ Չաուշի 1980-ական թթ. Հուշարձան` Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1966 թ.: Թալին- Եկեղեցական համալիր Թալինի Կաթողիկե 4-20 դդ., եկեղեցի Սբ. Աստվածածին 613-615 թթ.; Եկեղեցի Սբ. Գևորգ 19դ.; փայտաշեն եկեղեցի Կարմիր Ավետարան, որը թուրքերի կողմից կատարվող Հայ ազգի ցեղասպանության ժամանակ սայլերով տեղափոխել են Թալին ցեղասպանությունից փախչող հայ բնակիչները, Դաշտադեմ - 7-19դդ. Կովկասում ամենամեծ պահպանված ամրոցը միջնաբերդով, գաղտնուղիով, եկեղեցիով, հսկայական պարիսպներով, խաչքարերով: Եկեղեցի Ս.Քրիստափորի վանք 7դար, շուրջ բոլորը գեղեցիկ և հին կոթողներ ու խաչքարեր; Նախաճաշ 13:00: Կարմրաշեն - Ճգնավորի ժայռափոր մատուռ 11-12 դարեր; Ս.Աստվածածին եկեղեցի 1860թ; Մաստարա - Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի, XVII դ.; Սուրբ Հովհաննես եկեղեցի, VI դար; Մաստարայի - Շենիկ - բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ (V-րդ դ.) և Սուրբ Աստվածածին (VI-րդ դ.) եկեղեցիները։ Լանջիկ - եկեղեցի 1908թ, Սառնաղբյուր - բնակելի միջնադարյան տներ, Վանական համալիր Հոգեվանք («Կարմիր վանք») 5-13 դդ. Եկեղեցի Սբ. Թադեոս Առաքյալ 1883 թ.; Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1985 թ: միջնադարյան քարայր-ուխտատեղի «Գրիգոր Լուսավորիչի»; Հոռոմ - եկեղեցի Սբ. Հռիփսիմե 1861թ.; Քարայր-կացարան Ք.ա. 2 հազ., Նոր-Կյանք - եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ 6 դար, Մատուռ Սբ. Գևորգ 10-13 դդ.; Արթիկ - Վանական համալիր՝ Լմբատավանք 4-14 դդ., Եկեղեցի Սբ. Գևորգ (Սբ. Լուսավորիչ) 6-7 դդ.; Եկեղեցի Սբ. Աստվածածին (Սբ. Մարիանե) 5-7 դդ.; Որմնանկարների պահպանված հատվածներ 6 դ. եկեղեցու խորանում: Հառիճ - Ամրոց և միջնաբերդ Ք.ա. 3-2 հազ.- միջնադար, գաղտնուղի ելքը գտնվում է ձորում; 19-րդ դարի բնակելի տներ; Վանական համալիր Հառիճավանք 7-13 դդ.; թանգարան; Եկեղեցի Սբ. Աստվածածին 1201 թ., Եկեղեցի Սբ. Գրիգոր 7դ.; Հյուրատուն Կաթողիկոսի 19 դ.; Քարայր-կացարան 1850 թ., վանքից 80 մ հվ; կամուրջ 1850 թ.; 
Գյումրի- Մհեր Մկրտչյանի թանգարան (ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։ Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը): Շիրակի երկրագիտական թանգարան: Մերկուրովի տուն-թանգարան; ընթրիք 20:00, գիշերակաց Գյումրիում:
Օր  7
Գյումրի, Շիրակի մարզ, Անիպեմզա, Արմավիրի մարզ, Սարդարապատ, Էջմիածին, Երևան
Օր  7
Գյումրի, Շիրակի մարզ, Անիպեմզա, Արմավիրի մարզ, Սարդարապատ, Էջմիածին, Երևան
Օր 7 - Գյումրի - նախաճաշ 07:00, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»;»; Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից)։ Գյումրիի Արգելոց «Կումայրի» Քրիստոսից առաջ 3 հզ – Քրիստոսից հետո 21դ.: Խաչքարագործության վարպետաց դաս աղջիկ խաչքարագործի կողմից, ապա հատուկ մասնագիտացված ռեստորանում կհամտեսենք Գյումրվա ավանդական ուտեստը՝ քյալլան: Ամրոց «Ալեքսանդրապոլ» («Մեծ») 1835-1845 թթ., ամրոցի ներսում է գտնվում Սբ. Ալեքսանդրա եկեղեցին 1837թ.; ամրոց «Սև բերդ» («Հարավային») 19դ., Եկեղեցի Ամենափրկիչ 1858-76 թթ., Անիի մայր տաճարի նմանությամբ: Սովետական միության կազմի մեջ գտնվելու տարիներին կոմունիստները զանգակատունը 1932 թվականին փորձել են քանդել տանկերով, իսկ հետո փորձել են պայթեցնել։ 1960-ական թվականներին զանգակատունը վերաշինվել է։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։ Այն վերականգնելու գործընթացը սկսվել է 1995թ.; եկեղեցի Սբ. Աստվածածին («Յոթ վերք») 1843-1856 թթ.; Ազատության Հրապարակ; վարպետաց դաս - բացահայտիր փամփուշտներից զարդեր ստեղծելու արվեստը: Ճաշ 13:30: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ Գեղցոնց ժամ 1870թ.; եկեղեցի Ս.Նշան, եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Գերեզմանոց, որտեղ թաղված են գերմանացի ռազմագերիները, 1940-ական թթ., Աճեմյան փող.; Սարդոստայնի թանգարան, սարդոստայնային արվեստի պատկերասրահ; Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը 1886թ; Արձան Շ. Ազնավուրին 2002թ. Շ. Ազնավուրի հրապարակում; Հուշարձան Անդրանիկին 1989 թ.; Խաչքարագործության վարպետաց դաս; Հուշարձան Անիի 1000 ամյակին 1966թ.; հուշարձան 1988 թ. երկրաշարժի զոհերին 1989 թ., հուշարձան Նժդեհին 1990 թ. Նժդեհի հրապարակում; Ջրափի - եկեղեցի 7 դ., տեղափոխված է Շիրակավանից ջրամբարի կառուցման անհրաժեշտությունից ելնելով; եկեղեցի 1867 թ. տեղափոխված է Վերին Ջրափի գյուղից ջրամբարի ջրերի տակ չմնալու համար: Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ։; Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է: Անիպեմզա - Երերույքի տաճար, հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Սարդարապատ - Ս.Աստվածածին եկեղեցի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր նվիրված 1918թ. Մայիսի 21-ին, Հայ ազգի և բանակի կողմից թուրքական հարձակվող բանակի դեմ տարած հաղթանակին; Նորաստեղծ հայկական բանակի, կամավորական խմբերի, արցախյան հեծյալ ջոկատի, եզդիական հեծելազորի, հույներից, ասորիներից կազմված ջոկատների դեմ դուրս էին եկել Դարդանելյան դիվիզիաի փորձառու զորքերը, որոնք գլխովին ջախջախվեցին և Թուրքիան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Սարդարապատի ճակատամարտի թանգարան, Սարդարապատի երկրագիտական թանգարան; ճաշ 14:00, Մեծամոր - հնագիտական թանգարան, Արշալույս - եկեղեցի Սբ. Աստվածածին 1903-1909թթ.;
Էջմիածին -hուշարձան 1827թ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս մարտիկների; Եկեղեցական համալիր «Մայր Աթոռ Սբ. Էջմիածին» 303 թ. - 20 դ. Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տարածքում են գտնվում կաթողիկոսների, վանականների, զորավարների, մշակույթի, արվեստի գործիչների գերեզմաններ; Ջրհոր 7 դ.; Ս.Հռիփսիմե 618թ., ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում; Ս.Շողակաթ 1694թ, ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Եկեղեցի Սբ. Գայանե 630 թ. – 20 դար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս; Ս.Աստվածածին եկեղեցի 1767թ; Մհեր Աբեղյանի թանգարան, Գեներալ Մանվել Գրիգորյանի թանգարան, Էջմիածնի պատմության և ազգագրական թանգարան, Զվարթնոց - Կոթող-ուղեցույց՝ «Զվարթնոց» («Արծիվ») 1957 թ., Եկեղեցական համալիր՝ Վաղարշապատի Սբ. Գրիգոր (Զվարթնոց) 5-7 դդ, Զվարթնոցի թանգարան; Կոթող մ.թ.ա. 7 դ. թանգարանի մուտքի մոտ, Ռուսա II -ի սեպագիր արձանագրությամբ; ընթրիք 20:00, գիշերակաց Երևանում:
Օր  8
Երևան, տեղափոխում օդանավակայան
Օր  8
Երևան, տեղափոխում օդանավակայան
Օր 8 - Երևան - նախաճաշը կտրվի ըստ Ձեր ինքնաթիռի թռիչքի ժամի, ազատ ժամեր Վերնիսաժ, Գումի շուկա, նվերների հանձնում, տեղափոխում օդանավակայան: