Nature_tours_arm
Տուր բնության գրկում 1 ՙՙ ՚՚
Արժեքը 
10 օր 9 գիշեր
Մեկնարկը 01.04.2024
Տուր բնության գրկում 2
Արժեքը
8 օր 7 գիշեր 
Մեկնարկը 17.04 2024
1
Տուր բնության գրկում 1
 Բնության գրկում տուր 1-ի շրջագայության նկարագրություն (ընդհանուր բոլոր տուրերի համար)
  •                                                               Հայաստանի գանձերը

  • Հմուտ և քաջատեղյակ էքսկուրսավար;
  • գիշերակաց եռաստղանի հյուրանոցում ( կամ հյուրատներում, հայկական ոճի պանդոկներում, ինչպես նշված է յուրաքանչյուր տուրի նկարագրության մեջ);
  • երեքանգամյա սնունդ (սննդի ժամերը տուրի նկարագրության մեջ նշված են կարմիրով);
  • ընթացքում կլինեն ՝ թեյ, սուրճ, հանքային գազավորված և չգազավորված ջուր, խմորեղեն, հայկական շոկոլադ, բնական և գազավորված հյութեր, մրգեր և այլ հետաքրքիր նախուտեստներ;
  • զեղչեր՝ 7-10 տարեկան մեկ երեխայի համար՝ 50%;
  • տուրի նկարագրական մասում՝ քաղաքները նշված են կապույտով, գյուղերը՝ սևով-տուրի ընթացքում կանցնենք 1200կմ այցելելով 8 քաղաք 21 գյուղ;
  • Յուրաքանչյուր տուրի նկարագրական մասում կլինի գրված այցելվող քաղաքների և գյուղերի քանակը, կիլոմետրաժը ինչպես նաև՝ տուրի մասնակիցների քանակը և տարիքային նվազագույն շեմը;
  • Բուսակերներին տրամադրում ենք բուսական սնունդ, եթե տուրփաթեթը գնելիս նախապես տեղեկացնեն այդ մասին:
  • Սեզոնային ժամանակացույցը բոլոր տուրերի համար նույնն է՝ «գարուն, ամառ, աշուն» ապրիլի 1-ից նոյեմբերի 17-ը:
  •                                     Հատուկ պայմաններ միայն այս տուրի համար
Մասնակիցների քանակը և տարիքը
սահմանափակումներ չկան ,    12+
Տևողությունը
Արժեքը
Տուր  1
Տուրեր բնության գրկում 1
Օր  1
Ողջունում և դիմավորում ենք Երևանում
Օր  1
Ողջունում և դիմավորում ենք Երևանում
Սիրով ողջունում և դիմավորում ենք Ձեզ աշխարհի առաջին քրիստոնեական երկիր Հայաստանի մայրաքաղաք Երևանի` Զվարթնոց օդանավակայանում (ի դեպ, Երևանը Հռոմից մեծ է 29 տարի), (ավելի շուտ Հայաստան ժամանած մասնակիցներին կդիմավորենք և կողջունենք նախապես պայմանավորված վայրում), տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Երեկոյան` ողջույնի ընթրիք Հայկական ազգային երգ ու պարի ուղեկցությամբ, ինչպես նաև՝ պրոֆեսիոնալ պարային խմբի և երգիչների մասնակցությամբ: Փոքրիկ պտույտ Երևանի փողոցներում, գիշերակաց Երևանում:
Օր 2
Երևան, եկեղեցիներ, թանգարաններ, ռեստորաններ,կոնյակի և գինու գործարաններ, հուշարձաններ
Օր 2
Երևան, եկեղեցիներ, թանգարաններ, ռեստորաններ,կոնյակի և գինու գործարաններ, հուշարձաններ
Երևան - նախաճաշ 07:00, օրվա ընթացքում կտեսնեք ժամանակակից Երևանը նախագծած Ալեքսանդր Թամանյանի արձանը, Եկեղեցական երաժշտության կոմպոզիտոր Կոմիտասի արձանը, նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը և պուրակը, կզբոսնենք Անգլիական այգում, Երևանի 2800-ամյակի զբոսայգում, կտեսնենք «Տղամարդիկ» արձանախումբը, ամերիկահայ նկարիչ Վիլյամ Սարոյանի արձանը, կոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ Առնո Բաբաջանյանի արձանաքանդակը, քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, Արքունական պալատի և Նահանգական գանձատան շենքը, Սախարովի կիսանդրին, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի 12-13 դարեր, Ս.Աննա եկեղեցի, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 1679թ., որի բակում 9-րդ դարում կառուցված մատուռում, ըստ ավանդության և պատմիչ Առաքել Դավրիժեցու, գտնվում են Անանիա առաքյալի հրաշագործ մասունքները; Կարապի լիճ, կհամտեսենք Փիթի կոչվող՝ գառան մսով պատրաստված համեղ արգանակը, Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, կհամտեսենք հայկական ազգային ուտեստ՝ թանով ապուրը հացի մեջ; Միջին արևելքի թանգարան, Եղիշե Չարենցի անվան գրականության թանգարան, հայկական ազգային Տաշիր պիցցայում կհամտեսենք Իտալական և Հայկական պիցցաների հարուստ տեսականին; Հայաստանի կենտրոնական բանկի թանգարան, որտեղ կտեսնեք 100,000 դրամանոցը, որի վրա պատկերված է Հայոց Աբգար թագավորը, ով Հիսուսին, որպես Աստված ընդունած և նրա հետ նամակագրություն վարած միակ թագավորն է աշխարհում: Ֆրանսիայի ազգային հերոս, դիմադրության անդամ, Միսակ Մանուշյանի անվան պուրակ; Իրանական կապույտ մզկիթ; Փայտարվեստի թանգարան; Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի; Երևանի պատմության թանգարան; Կոնյակի և գինիների «Նոյ» կամ «Արարատ» գործարանում կհամտեսենք կոնյակների լայն տեսականի և կստանանք նվեր` կոնյակ; ճաշ 14:30, կհամտեսենք հայկական երկրորդ Հանրապետության` Արցախի ազգային ուտեստ` ժանգյալով հացը, որը պատրաստվում է լեռներում աճող 7 տեսակի կանաչիներից: Խաչատուր Աբովյանի տուն թանգարան 18 դար, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի 1695թ, որը շատ հարուստ է իմաստալից և տպավորիչ որմնանկարներով: Հուշաղբյուր Էստոնիայի և Հայաստանի բարեկամության 1964 թ., Եկեղեցի Սբ. Աստվածածին 1695 թ., Ռուս Ուղղափառ եկեղեցի (Սուրբ Տիրամոր տաճար) 1912թ., Հաղթանակ զբոսայգին, որտեղ անհայտ զինվորի գերեզմանի մոտ վառվում է անմար կրակը, կա Երևան քաղաքի դիտահրապարակ, ատրակցիոններ և Մայր Հայաստան հուշարձանը, որի ներսում գործում է զինվորական թանգարանը: Ընթրիք 20:00, գիշերակաց Երևանում:
Օր 3
Երևան, Կոտայքի և տավուշի մարզեր, Բջնի, Սևանա լիճ, Դիլիջան, Մաթոսավանք և Ջուխտակ վանք
Օր 3
Երևան, Կոտայքի և տավուշի մարզեր, Բջնի, Սևանա լիճ, Դիլիջան, Մաթոսավանք և Ջուխտակ վանք
 Երևան - նախաճաշ 06:45, Բջնի - Պահլավունիների Ամրոց 5-16 դդ., եկեղեցի Սբ. Սարգիս 7դ., Հայաստանի միախորան ամենափոքր եկեղեցին է; գետնի ընդերքից բխող բնական գազավորված, միներալներով հարուստ, Բջնի հանքային ջրի աղբյուրներից ջուր կխմենք և կվերցնենք մեզ հետ; Ֆոնտան - Գութանասար, Սև պատ բնական հրաշքը, եկեղեցի Սբ. Աստվածածին 19դ.; Սևան - բուսաբանական այգի, զբոսանք Սևանա լճի ափին, ճաշ - 13:00, միասին ձուկ կորսանք, կպատրաստենք և կվայելենք, կայցելենք Աղթամար թերակղզի, որտեղ գտնվում է Սևանի Վանական համալիրը 9-20 դդ. կնավարկենք Սևանա լճում մոտորանավակներով, եթե եղանակային պայմանները չխանգարեն; Դիլիջան - սկզբից կայցելենք երկրագիտական թանգարան, հետո ոտքով կքայլենք մոտ 8 կիլոմետր սաղարթախիտ անտառի միջով` 13-րդ դարի Մաթոսավանք Վանական համալիրից դեպի Վանական համալիր` Ջուխտակ (Գիշերավանք, Պետրոսի վանք) 12-13դդ., ճանապարհին կվայելենք գետնի տակից բխող աղբյուրի փափկահամ ջուրը և շրջան գործելով կվերադառնանք սկզբնակետ, որտեղից քիչ այն կողմում անտառի մեջ գետի ափին համեղ խորոված կպատրաստենք: Ընթրիքը  20:00 և գիշերակացը կլինի Դիլիջանի  Լեռնային Հայաստան առողջարանում:
Օր   4
Տավուշի մարզ, Դիլիջան, Հաղարծին,Պարզ լիճ, եղնիկների բուծարան, Գոշ, Թթուջուր, Աղավնավանք
Օր   4
Տավուշի մարզ, Դիլիջան, Հաղարծին,Պարզ լիճ, եղնիկների բուծարան, Գոշ, Թթուջուր, Աղավնավանք
Դիլիջան - նախաճաշ 07:00, կշրջենք մոտակա անտառապատ լեռների արահետներով, ապա կուղևորվենք պարզ լիճ, որտեղ ցանկացողները կնավարկեն թիանավակներով, կթռչեն զիպլայնով լճի վրայով, կձիավարեն, կբարձրացնեն իրենց ադրենալինը պարանայգիում, կկերակրեն լճի բադերին, սագերին և ձկներին; թեթև կճաշենք և կայցելենք Դիլիջանի արգելոցի Ազնվացեղ եղնիկների բուծարան - ապաստարան, որտեղ կկերակրենք եղնիկներին՝ անտառից մեր ձեռքով հավաքած բույսերով: Հաղարծին - 10-13 դարերի Հաղարծին վանական համալիր, որտեղից ոտքով կքայլենք դեպի անտառում թաքնված ջրվեժ, կզբոսնենք անտառում: Ճաշ – 13:00, կպատրաստենք տարատեսակ խորովածներ և այլ ուտեստներ: Գոշ - Վանական համալիր, Նոր Գետիկ (Գոշավանք) 12-13 դդ., տեղացիների ամենագնացներով կգնանք անտառի մեջ գտնվող Գոշի լիճ, որը շատ գեղեցիկ, տպավորիչ և հետաքրքիր վայր է: Աղավնավանք - Աղավնավանք, եկեղեցի Սբ. Աստվածածին (Անապատ) 11-12 դդ., որը գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա, գետափին, ծառերով շրջապատված զբոսախնջույքի սեղաններ կան, որտեղ և փոքրիկ խնջույք կկազմակերպենք։ Կայցելենք Թուջուր – որտեղ կա Թթուջուր հանքային ջրերի աղբյուր, որի ջուրը ունի բուժիչ հատկություններ, կվերադառնանք և կգիշերենք Գոշում կամ Հաղարծինում: Ընթրիք 20:50:
Օր 5
Հովք, քարի լիճ, Մակարավանք,Գյուլագարակ, Դենդրոպարկ
Օր 5
Հովք, քարի լիճ, Մակարավանք,Գյուլագարակ, Դենդրոպարկ
Գոշ – կամ – Հաղարծին - նախաճաշ 07:00, Հովք - Քարի լիճ, որը գտնվում է բարձր լեռան ստորոտին հարթակի վրա, օրվա մի մասը կանցկացնենք այստեղ, կթիավարենք, կհանգստանանք, կզբոսնենք շնչելով թարմ օդը, կհյուրասիրվենք, լճի պահապանը Ձեր հետ կկիսվի բուժիչ խոտաբույսերի օգտագործման եղանակների մասին տեղեկություններով: Կքնենք բաց երկնքի տակ; ճաշ 14:00; Աչաջուր - Պայտաթափ լեռան ստորոտում գտնվող՝ Վանական համալիր Մակարավանք 10 -13դդ.; Մակարավանքի գավիթը 1207 թ.-ին կառուցել է իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը; Գյուլագարակ - կգիշերենք Դենդրոպարկ այգում որը, հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Դենդրոպարկ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից Վրաստանից, Ուկրաինաից, Ռուսաստանից, հեռավոր արևելքից և այլն։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։ Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա և ունի ցուրտ կլիմա։ Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550 մմ։ Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած։ Ընթրիք 20:00, գիշերակաց Գյուլագարակ:
Օր 6
Գյուլագարակ, Դենդրոպարկ, Ստեփանավան, Աշոտ երկաթ ամրոց-հնավայր, Երևան
Օր 6
Գյուլագարակ, Դենդրոպարկ, Ստեփանավան, Աշոտ երկաթ ամրոց-հնավայր, Երևան
Գյուլագարակ – Դենդրոպարկ - նախաճաշ 07:00; մինչև ճաշի ժամը կանցկացնենք Դենդրոպարկում՝ շնչելով կազդուրիչ սոճիների օդը: ճաշ 13:30; Ստեփանավան - Մատուռ Սուրբ Նշան 1871 թ., Աշոտ երկաթի ամրոց Տաշիր-Ձորագետի թագավորության երբեմնի մայրաքաղաք 11-13 դարեր; Քաղաքատեղի Լոռի Բերդ 11-18 դդ.; Երևան – ընթրիք 21:00, գիշերակաց Երևանում:
Օր 7
Երևան, տեղափոխում օդանավակայան
Օր 7
Երևան, տեղափոխում օդանավակայան
Երևան - նախաճաշը և ճաշը Ձեզ կմատուցվի ըստ Ձեր ինքնաթիռի թռիչքին հարմարեցված ժամի: Անակնկալ նվերներ, ազատ ժամեր, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:
2
Տուր  2
Տուր բնության գրկում  2
Բնության գրկում  տուր 1-ի շրջագայության նկարագրություն (ընդհանուր բոլոր տուրերի համար)
  •                                                          Հայաստանի գանձերը

  • Հմուտ և քաջատեղյակ էքսկուրսավար;
  • գիշերակաց եռաստղանի հյուրանոցում ( կամ հյուրատներում, հայկական ոճի պանդոկներում, ինչպես նշված է յուրաքանչյուր տուրի նկարագրության մեջ);
  • երեքանգամյա սնունդ (սննդի ժամերը տուրի նկարագրության մեջ նշված են կարմիրով);
  • ընթացքում կլինեն ՝ թեյ, սուրճ, հանքային գազավորված և չգազավորված ջուր, խմորեղեն, հայկական շոկոլադ, բնական և գազավորված հյութեր, մրգեր և այլ հետաքրքիր նախուտեստներ;
  • զեղչեր՝ 7-10 տարեկան մեկ երեխայի համար՝ 50%;
  • տուրի նկարագրական մասում՝ քաղաքները նշված են կապույտով, գյուղերը՝ սևով-տուրի ընթացքում կանցնենք 1200կմ այցելելով 8 քաղաք 21 գյուղ;
  • Յուրաքանչյուր տուրի նկարագրական մասում կլինի գրված այցելվող քաղաքների և գյուղերի քանակը, կիլոմետրաժը ինչպես նաև՝ տուրի մասնակիցների քանակը և տարիքային նվազագույն շեմը;
  • Բուսակերներին տրամադրում ենք բուսական սնունդ, եթե տուրփաթեթը գնելիս նախապես տեղեկացնեն այդ մասին:
  • Սեզոնային ժամանակացույցը բոլոր տուրերի համար նույնն է՝ «գարուն, ամառ, աշուն» ապրիլի 1-ից նոյեմբերի 17-ը:
                                            Հատուկ պայմաններ միայն այս տուրի համար
Մասնակիցների քանակը և տարիքը
Անսահմանափակ քանակ,  12+
Տևողությունը
Արժեքը
Route plan by sightseeing attractions, settlements, and days
Տուր բնության գրկում  2
asdfsdaf
asdfsdaf
asdf
asdf
asdf
asdf