Wine tours_ARM
Գինե տուր 1  
Արժեքը
6 օր 5 գիշեր
Մեկնարկ  04.04.2024
Գինե տուր 2
Արժեքը

6 օր 5 գիշեր
Մեկնարկ 01.05.20234
1
Գինե  տուր 1
Տուրի տեսակը   և  անվանումը 
Գինետուր 1;    Աշխարհի ամենահին գինեգործարանը և ավելին
Մասնակիցների տարիքը և  քանակը  
  18+,  քանակը անսահմանափակ,  6 օր 5 գիշեր
Ինչ է ներառված տուրի մեջ
Լավ խոսող էքսկուրսավար, հայոց պատմությանը քաջատեղյակ, գիշերակացը եռաստղանի հյուրանոցներում, հյուրատներում, հայկական ոճի պանդոկներում, երեքանգամյա սնունդ, թեյ, սուրճ, հանքային գազավորված և ոչ գազավորված ջրեր, խմորեղեն, հայկական շոկոլադ, բնական և գազավորված հյութեր, մրգեր և այլ հետաքրքիր նախուտեստներ:
Սնունդ 
Էկոլոգիապես մաքուր և առողջարար սնունդ՝ պատրաստված բացառապես տեղական սննդից և հումքից։ Բուսակերներին տրամադրում ենք բուսակերական սնունդ, եթե տոմս գնելիս նախապես տեղեկացնեն կամ ամենաուշը օդանավակայանում։
Արժեքը և զեղչերը
Մեկ անձը 365000 ՀՀ դրամ, սակայն բարձր սեզոնին՝ 01.06.2022-ից մինչև 30.08.2022թ. գինը բարձրանում է 400000 դրամ,     զեղչեր չկան
Գիշերակացը հյուրանոցներում
Գիշերակացը կլինի՝ 3 գիշեր 3 աստղանի հյուրանոցներում, 2 գիշեր հայկական ավանդական հարմարավետ հյուրանոցներում և հյուրատներում։ Մենք ձեզ կտեղավորենք 2-3 հոգու համար նախատեսված սենյակներում՝ ըստ ընտանիքի անդամների, ընկերների, հավանումների, տարիքի և սեռի։
Սեզոնը 
Գարուն, ամառ, աշուն (ապրիլի 1-ից նոյեմբերի 17-ը)
Այցելած բնակավայրերի թիվը և երթուղու ցանկում ինչպես տարբերակել գյուղը քաղաքից:
Շրջայցի ընթացքում կայցելեք մայրաքաղաք Երևանը՝ 13 քաղաք, 53 գյուղ, ճամփորդելով մոտ 800 կմ: տուրի երթուղու վրա գյուղերը նշված են սևով, իսկ քաղաքները՝ կապույտով
Տուրի նշանաբանը
Բացահայտիր հայկական գինիների և կոնյակների համերը
Route plan by sightseeing attractions, settlements, and days
Գինետուր  1
Օր  1
Դիմավորում և ողջունում ենք Երևանի Զվարթնոց օդանավակայանում
Օր  1
Դիմավորում և ողջունում ենք Երևանի Զվարթնոց օդանավակայանում
Ողջունում և դիմավորում ենք Ձեզ աշխարհի ամենահին քրիստոնեական երկիր` Հայաստանի մայրաքաղաք Երևանի Զվարթնոց օդանավակայանում (Երևանը մեծ է Հռոմից 29 տարի): Հյուրանոցում տեղավորվելուց հետո գնում ենք ազգային ռեստորան տոնելու Ձեր այցը Հայաստան, խնջույքը կուղեկցվի ազգային երգ ու պարով: Երեկոյան փոքրիկ զբոսանք Երևանում: Գիշերակաց Երևանում:
Օր 2
Երևան, եկեղեցիներ, թանգարաններ, Կոնյակի և գինու գործարաններ
Օր 2
Երևան, եկեղեցիներ, թանգարաններ, Կոնյակի և գինու գործարաններ
 Երևան - Նախաճաշ 07:00, օրվա ընթացքում կտեսնեք ժամանակակից Երևանը նախագծած Ալեքսանդր Թամանյանի արձանը, Եկեղեցական երաժշտության կոմպոզիտոր Կոմիտասի արձանը, նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը և պուրակը, կզբոսնենք անգլիական այգում, Երևանի 2800-ամյակի զբոսայգում, կտեսնենք «Տղամարդիկ» արձանախումբը, ամերիկահայ նկարիչ Վիլյամ Սարոյանի արձանը, կոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ Առնո Բաբաջանյանի արձանաքանդակը, քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի 12-13 դարեր, Ս.Աննա եկեղեցի, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 1679թ., որի բակում, 9-րդ դարում կառուցված մատուռում ըստ ավանդության և պատմիչ Առաքել Դավրիժեցու, գտնվում են Անանիա առաքյալի հրաշագործ մասունքները: Փայտարվեստի թանգարան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, Երևանի պատմության թանգարան, Կոնյակի և գինիների «Նոյ» գործարանում կհամտեսենք կոնյակների լայն տեսականին և կստանանք նվեր կոնյակ: Ճաշ 13:30: Կայցելենք Արարատ կոնյակի գործարան, որի մառանում կհամտեսենք կոնյակի տեսակներ, մեր ընկերության կողմից կստանաք մեկական շիշ կոնյակ:Կիլիկիա-գարեջրի գործարանում կհամտեսենք գարեջրի տեսականին: Կհամտեսենք հայկական երկրորդ Հանրապետության՝ Արցախի ազգային ուտեստ ժանգյալով հացը, որը պատրաստվում է լեռներում աճող 7 տեսակի կանաչիներից: Երևանի Շամպայն գինիների գործարանում կծանոթանանք և կփորձենք նրանց արտադրության նմուշները: Ընթրիք 20:00, գիշերակաց Երևանում:
Օր 3
Երևան, Պռոշյան, Սասունիկ, Էջմիածին, Զվարթնոց, Մուսալեռ
Օր 3
Երևան, Պռոշյան, Սասունիկ, Էջմիածին, Զվարթնոց, Մուսալեռ
Երևան – նախաճաշ- 07:30, Պռոշյան - Պռոշյանի գինու և կոնյակի գործարան, համտես և նվեր մեկական շիշ կոնյակ; Սասունիկ- Վան-Արդի գինու գործարան; գինու պատմության թանգարան, Արմենիա վայն գինեգործարան, զբոսանք խաղողի այգիներում; Ոսկեվազ- եկեղեցի Սբ. Հովհաննես 7-13 դդ., Ոսկեվազի գինու գործարան, կամուրջ 17դ.; ճաշ 13:00, Էջմիածին– Եկեղեցական համալիր «Մայր Աթոռ Սբ. Էջմիածին» 303թ-20-րդ դար, որի մեջ են մտնում, գեղեցիկ և հինավուրց այգի, մատուռներ, աղոթասրահներ, թանգարաններ, ջրհոր, սեղանատուն, միաբանության շենքեր, Մայր տաճարը; կաթողիկոսների, հոգևորականների, զորավարների, մշակութային, ռազմական և քաղաքական գործիչների գերեզմանոց; Մայր աթոռ սուրբ Էջմիածինը և հարևանությամբ գտնվող Ս Հռիփսիմե և Ս.Գայանե վանական համալիրները ևս ընդգրկված են Յունեսկոյի համաշխարային մշակութային արժեքների ցանկում; Ս Հռիփսիմե Եկեղեցի 618 թ.; Ս. Գայանե վանական համալիր 630թ.-20 դար, Ալլուրիա գինու արտադրամաս, գինիների համտես; Զվարթնոց - Եկեղեցական համալիր՝ Վաղարշապատի Սբ. Գրիգոր (Զվարթնոց) 5-7 դդ.; Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ»։ Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։ Ընդգրկված է Յունեսկոի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում: Մուսալեռ - Մառան գինու գործարան գինիների համտես, ընթրիք 20:00, գիշերակաց Երևանում:
Օր  4
Երևան, Աշտարակ, Արագածոտնի և Արմավիրի մարզեր, Սարդարապատ, Առատաշեն, Արմավիր, Հուշակերտ
Օր  4
Երևան, Աշտարակ, Արագածոտնի և Արմավիրի մարզեր, Սարդարապատ, Առատաշեն, Արմավիր, Հուշակերտ
Երևան – նախաճաշ 07:30, Աշտարակ - Եկեղեցի Սբ. Աստվածածին (Կարմրավոր) 7դ., որի բակում է գտնվում հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951, «Նոր ճանապարհ» ժողովածուի համար և 1976, «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979)՝ Գևորգ Էմինի գերեզմանը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։ Եկեղեցի Ծիրանավոր 5դ.; Ծաղկենց մառան գաստրոբակ, որտեղ կծանոթանաք Հայկական ավանդական գինեգործությանը և մեղվապահությանը; Այգեշատ- Եկեղեցի Սբ. Աստվածածին 19դ;. Թարգմանչաց - կիսավեր եկեղեցի 7 դար; Տարոնիկ - մեր թվարկությունից առաջ 4 դարի Մեծամորի հնավայր, միջնաբերդ և թանգարան; Առատաշեն - Առատաշեն գինու գործարան, ճաշ 13:40, Բամբակաշատ - Ափարթենի գինեգործարան; Ջրաղացպանյան գինու արտադրամաս; Հուշակերտ – Ոսկենի գինու գործարան; Սարդարապատ - Սարդարապատի հերոսամարտի թանգարան, որում առկա նյութերով ներկայացված է 1918թ. Հայ-Թուքական պատերազմում Հայոց բանակի, կամավորական խմբերի եզդիական և Արցախյան հեծելազորի, մահապարտ խմբերի հաղթանակը` թուրքական գերակշռող, լավ զինված և պատրաստված բանակի դեմ; Սարդարապատի Ազգագրական թանգարան; Արմավիր – «Բրեստ վայն» գինու գործարան, գինիների տեսականուց մի քանիսի համտեսում; Կողբավանի և Բագարանի միջև -Մոնտե Նոահ գինեգործարան և խաղողի այգիներ, ընթրիք 20:30, գիշերակաց Երևանում:
Օր  5
Երևան, Արարատի և Վայոց Ձորի մարզեր, Խոր Վիրապ, Ավշար, Արենի, Աշխարհի ամենահին գինեգործարանը, Գետափ, Վերնաշեն, Երևան
Օր  5
Երևան, Արարատի և Վայոց Ձորի մարզեր, Խոր Վիրապ, Ավշար, Արենի, Աշխարհի ամենահին գինեգործարանը, Գետափ, Վերնաշեն, Երևան
Երևան - նախաճաշ 07:00, Լուսառատ - վանական համալիր Խոր Վիրապ 17-19 դդ., Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով է վարակվում և նրա քրոջը երազում եկած հրեշտակի խոսքին համաձայն, հրամայում է արձակել նրան, որ իրեն բուժի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ Սիսավան- Սիսավան գինու գործարան; Ավշար - Ավշարի գինեգործարան; Արենի – Թռչունների քարանձավ, որտեղ 2010 թ.-ին հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը (մոտ 6 հազար տարեկան); 2011թ.-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը; 2011թ.-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ.-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ; ներկայումս այդ գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Նորավանք վանական համալիր 12-17 դարեր, Նորավանքի թանգարան; Եկեղեցի Սբ. Աստվածածին 1321 թ., Արենիի գինու գործարան, Մոմիկի գինիներ գինու գործարան, ճաշ 14:00; Ստեփանյանների գաստրո բակ, որտեղ կմասնակցեք գինու արտադրմանը և կծանոթանաք գինիների համերին, Եղեգնաձոր
– հին կամուրջ, գինու գործարան; Գետափ – «Վեդի Ալկո Գետափ» գործարան, Վերնաշեն– «Գլաձորի Համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան; Եկեղեցի Սբ. Հակոբ 19 դ.; Վանական համալիր՝ Թանահատի վանքը (Թանադե վանք, Գարավանք) 13-14 դդ., Եկեղեցի Սբ. Խաչ (Արկազնի Սբ. Խաչ) 1872թ., Պատվիրատու Գևորգ Դ կաթողիկոս, Կրիա գինեգործարան; Աղավնաձոր - Մաթևոսյան գինեգործարան, գինիների համտես և մեկական շիշ գինի մեր ընկերության կողմից նվեր, ընթրիք 20:30; գիշերակաց Երևանում:
Օր 6
Երևան, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
Օր 6
Երևան, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
Երևան - նախաճաշը հարմարեցված է` Ձեզ՝ Զվարթնոց օդանավակայան տեղափոխելու անհատական ժամի հետ:
2
Գինե տուր  2
Տուրի տեսակը և անվանումը
Հայաստանի գինու և կոնյակի գորժարանները
Մասնակիցների քանակը և տարիքային սահմանափակումները
Քանակը անսահմանափակ  տարիքը 18+
Ինչ է ներառված տուրում
Լավ խոսող էքսկուրսավար, հայոց պատմությանը քաջատեղյակ, գիշերակացը եռաստղանի հյուրանոցներում, հյուրատներում, հայկական ոճի պանդոկներում, երեքանգամյա սնունդ, թեյ, սուրճ, հանքային գազավորված և ոչ գազավորված ջրեր, խմորեղեն, հայկական շոկոլադ, բնական և գազավորված հյութեր, մրգեր և այլ հետաքրքիր նախուտեստներ:
Սնունդ և խմիչք
Էկոլոգիապես մաքուր և առողջարար սնունդ՝ պատրաստված բացառապես տեղական սննդից և հումքից։ Բուսակերներին տրամադրում ենք բուսակերական սնունդ, եթե տոմս գնելիս նախապես տեղեկացնեն կամ ամենաուշը օդանավակայանում։
Արժեքը , Զեղչերը և տևողությունը
Մեկ անձը 365000 ՀՀ դրամ, սակայն բարձր սեզոնին՝ 01.06.2022-ից մինչև 30.08.2022թ. գինը բարձրանում է 400000 դրամ, զեղչեր չկան,  5 օր 4 գիշեր
Գիշերակացը հյուրանոցներում
Գիշերակացը կլինի՝ 3 գիշեր 3 աստղանի հյուրանոցներում, 2 գիշեր հայկական ավանդական հարմարավետ հյուրանոցներում և հյուրատներում։ Մենք ձեզ կտեղավորենք 2-3 հոգու համար նախատեսված սենյակներում՝ ըստ ընտանիքի անդամների, ընկերների, հավանումների, տարիքի և սեռի։
Սեզոնը 
Գարուն, ամառ, աշուն (ապրիլի 1-ից նոյեմբերի 17-ը)
Այցելած բնակավայրերի թիվը և երթուղու ցանկում ինչպես տարբերակել գյուղը քաղաքից:
Շրջայցի ընթացքում կայցելեք մայրաքաղաք Երևանը՝ 13 քաղաք, 53 գյուղ, ճամփորդելով մոտ 800 կմ: տուրի երթուղու վրա գյուղերը նշված են սևով, իսկ քաղաքները՝ կապույտով
Տուրի նշանաբանը
Բացահայտիր հայկական գինիների և կոնյակների համերը
Route plan by sightseeing attractions, settlements, and days
Գինե տուր 2
Օր 1
Ողջունում և դիմավորում ենք Երևանում
Օր 1
Ողջունում և դիմավորում ենք Երևանում
Ողջունում և դիմավորում ենք Ձեզ աշխարհի ամենահին քրիստոնեական երկիր Հայաստանի, Հռոմից 29 տարի ավելի մեծ,մայրաքաղաք Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Հյուրանոցում տեղավորվելուց հետո գնում ենք ազգային ռեստորան տոնելու Ձեր այցը Հայաստան, խնջույքը կուղեկցվի ազգային երգ ու պարով: Երեկոյան փոքրիկ զբոսանք Երևանում:Գիշերակաց Երևանում:
 Օր 2
Երևան Գինու և կոնյակի գործարաններ,  թանգարաններ,  Առինջ Վարպետ լևոնի աստվածային գետնափորը: 
 Օր 2
Երևան Գինու և կոնյակի գործարաններ,  թանգարաններ,  Առինջ Վարպետ լևոնի աստվածային գետնափորը: 
Երևան - նախաճաշ 07:00, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 1679թ որի բակում 9-րդ դարում կառուցված մատուռում, որտեղ ըստ ավանդության և պատմիչ Առաքել Դավրիժեցու գտնվում են Անանիա առաքյալի հրաշագործ մասունքները: Փայտարվեստի թանգարան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, Երևանի պատմության թանգարան, Կոնյակի և գինիների Նոյ գործարանում կհամտեսենք կոնյակների լայն տեսականին և կստանանք նվեր կոնյակ:Կայցելենք Արարատ կոնյակի գործարան, որի մառանում կհամտեսենք Կոնյակի տեսակներ, կստանանք մեր ընկերության կողմից կստանաք մեկական շիշ կոնյակ:Կիլիկիա-գարեջրի գործարան կհամտեսենք գարեջրի տեսականին: Ճաշ 14:00: Կհամտեսենք հայկական երկրորդ Հանրապետության Արցախի ազգային ուտեստ ժանգյալով հացը, որը պատրաստվում է լեռներում աճող 7 տեսակի կանաչիներից:Երևանի Շամպայն գինիների գործարանում կծանոթանանք և կփորձենք նրանց արտադրության նմուշները: Խաչատուր Աբովյանի տուն թանգարան, եկեղեցի Սբ. Հակոբ 1695 թ, եկեղեցի Սբ. Աստվածածին 1695 թ., Ռուս Ուղղափառ եկեղեցի (Սուրբ Տիրամոր տաճար) 1912 թ., Առինջ- Վարպետ Լևոնի Աստվածային գետնափորը որը նա փորել է հրեշտակների թելադրանքով, ընթրիք 20:00, գիշերակաց Երևանում:
Օր  3
Երևան, Պտղնի,  Կարենիս, ֆոնտան, Սևանա լիճ, Աղթամար թերակղզի, Դիլիջան, Իջևան:
Օր  3
Երևան, Պտղնի,  Կարենիս, ֆոնտան, Սևանա լիճ, Աղթամար թերակղզի, Դիլիջան, Իջևան:
Երևան- նախաճաշ 07:00, Պտղնի- Եկեղեցի Պտղավանք, Պտղնիի տաճար 6-7 դդ. կառուցված Ամատունի իշխանների կողմից, հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1976 թ., Կարենիս- Վանական համալիր Կարենիս (Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք) 6-7 դդ., ըստ պատմաբան Առաքել Դավրիժեցու 17-րդ դարի սկզբին, Մելիքսեթ կաթողիկոսի գահակալության տարիներին, կաթոլիկ հավատացյալնեը այցելել են Կարենիս և վանքից հափշտակել Անդրեաս առաքյալի մասունքները, որոնք պահված են եղել վանքում: Ֆոնտան- գութանասար և բնության կողմից ստեղծված սև պատ գեղատեսիլ կիրճը, Ս.Աստվածածին եկեղեցի 19 դար, Սևանա լիճ, ճաշ 13:00, կհամտեսենք լճի ձկնատեսակներից պատրաստված համեղ խորտիկները, Աղթամար թերակղզի, Պարզ լիճ, եղնիկների բուծարան, որտեղ ազնվացեղ եղնիկներին կկերակրեք ձեր իսկ ձեռքով հավաքած բուսականությամբ: Դիլիջան - թանգարան;Իջևան- Իջևանի գինու և Կոնյակի գործարան; Աչաջուր Դավթյանների գինետունը, որը ավելի քան 100 տարի զբաղված է գինու արտադրությամբ, Մակարավանք վանական համալիր; ընթրիք 20:00, գիշերակաց Իջևանում:
Օր  4
Իջևան, Վարագավան, Բերդավան, Ախթալա,Ալավերդի,հաղպատ,Թումանյան, Ապարան, Արագած
Օր  4
Իջևան, Վարագավան, Բերդավան, Ախթալա,Ալավերդի,հաղպատ,Թումանյան, Ապարան, Արագած
Իջևան-նախաճաշ 07:00, Վարագավան- Վանական Համալիր Նոր Վարագավանք (Անապատ) 12-13 դդ.; Այգեհովիտ-Սրվեղի վանական համալիր 13-14 դարեր; Կողբ- Կողբի գինեգործարան, Բերդավան- Բերդավանի գինու գործարան, Ամրոց «Ղալինջաքար» 17-18 դդ., Եկեղեցի Սբ. Նշան 17-18 դդ., ճաշ 12:00, Արճիս- Շատո Եգան գաստրոբակ Գինիների մառան, Ախթալա- Վանական համալիր Ախթալա և ամրոց (Պղնձահանքի վանք, Մարիամ Աննայի վանք, Մեյրիման) 13 դար; Ալավերդի- Մենձ Էյր քարայր որտեղ 9-18 դարերում պատերազմների ժամանակ ապաստանել են բնակիչները, այն ստորերկրյա 2 կիլոմետրանոց գաղտնուղիով միացված է եղել սանահին վանական համալիրին; Վանական Համալիր Սանահին 10-13 դդ.,նախագավաիթը կառուցել է կառուցել է Վաչե Վաչուտյանց իշխանը; Վարպետաց դասեր Կավի տանը; Հաղպատ- Հաղպատի վանական համալիր 10-20 դարեր; Զարնի-Պարնի ամրոցներ, գտնվում են Լոռու մարզում, Հաղպատ գյուղից արևմուտք, Կայան բերդի դիմաց: Համալիրն ունի թանգարան, գինետուն, սրճարան, հուշանվերների սրահ: Հանգստավայրը համադրում է բնությունը, ավանդույթը և հայկական բարիքները: Ասատուր Կախոյանի կիսանդրին ով 1907 թվականին Բորչալուի գավառից հայտնի բոլշևիկ հեղափոխական Միխա Ցխակայայի հետ ընտրվել է ՌՍԴԲՊ V համագումարի պատգամավոր։ Կոնսպիրացիոն նպատակներով պատվիրակները Լոնդոն են մեկնել փոքր խմբերով։ Ասատուր Կախոյանը համագումար է մեկնել և Թիֆլիս վերադարձել Իոսիֆ Ստալինի հետ։ Լոնդոնոնում Կախոյանը ծանոթացել և հանդիպումներ է ունեցել Վլադիմիր Լենինի հետ: Թումանյան- քաղաքային թանգարան, Վանական Համալիր Քոբայր (Քոբեր) 12-13 դդ.; Ապարան- ընթրիք 21:00 Գնթունիք ազգային սննդի կետում; Արագած- գիշերակաց Արագած հյուրանոցում:
Օր 5
արագած,  Օհանավան, Ոսկեվազ, Սասունիկ, Գինու պատմության թանգարան, Էջմիածին, Բամբակաշատ, Սարդարապատ, Արմավիր, Արազափ:
Օր 5
արագած,  Օհանավան, Ոսկեվազ, Սասունիկ, Գինու պատմության թանգարան, Էջմիածին, Բամբակաշատ, Սարդարապատ, Արմավիր, Արազափ:
Արագած- նախաճաշ 07:00, Արտաշավան- Հայոց այբուբենի հուշարձան պուրակ, Օհանավան- Հովհաննավանք 5-20 դարեր, Ոսկեվազ- Հայասի գինեգործարան, Սուրբ Հովհաննես եկեղեցի, Ոսկեվազի գինեգործարան,Սասունիկ- Արմենիա վայն գինեգործարան, Գինու պատմության թանգարան, զբոսանք խաղողի այգիներում, Վան Արդի գինեգործարան, Այգեշատ- Եկեղեցի Սբ. Աստվածածին 19դ;. Թարգմանչաց կիսավեր եկեղեցի 7 դար; Էջմիածին- – Եկեղեցական համալիր «Մայր Աթոռ Սբ. Էջմիածին» 303թ-20-րդ դար, որի մեջ են մտնում, գեղեցիկ և հինավուրց այգի, մատուռներ, աղոթասրահներ, թանգարաններ, ջրհոր, սեղանատուն, միաբանության շենքեր, Մայր տաճարը, կաթողիկոսների, հոգևորականների, զորավարների, մշակութային, ռազմական և քաղաքական գործիչների գերեզմանոց, Մայր աթոռ սուրբ Էջմիածինը և հարևանությամբ գտնվող Ս Հռիփսիմե և Ս.Գայանե վանական համալիրները ևս ընդգրկված են Յունեսկոի համաշխարային մշակութային արժեքների ցանկում; Ս Հռիփսիմե Եկեղեցի 618 թ. ; Ս. Գայանե վանական համալիր 630թ-20 դար, ճաշ 13:00, Գալար և Ալլուրիա գինու արտադրամասեր, Տարոնիկ- մեր թվարկությունից առաջ 4 դարի Մեծամորի հնավայր, միջնաբերդ և թանգարան; Առատաշեն- Առատաշեն գինու գործարան, Բամբակաշատ- Ափարթենի գինեգործարան; Ջրաղացպանյան գինու արտադրամաս; Հուշակերտ – Ոսկենի գինու գործարան; Սարդարապատ- Սարդարապատի հերոսամարտի թանգարան որում առկա նյութերով ներկայացված է 1918թ Հայ-Թուքական պատերազմում Հայոց բանակի, կամավորական խմբերի եզդիական և Արցախյան հեծելազորի, մահապարտ խմբերի հաղթանակը թուրքական գերակշռող, լավ զինված և պատրաստաված բանակի դեմ, Սարդարապատի Ազգագրական թանգարան; Արմավիր–Բրեստ վայն գինու գործարան, գինիների տեսականուց մի քանիսի համտեսում;Արազափ-Որդան կարմիր արգելավայր, ընթրիք 20:30, գիշերակաց Երևանում:
Օր  6
երևան, Արենի աշխարհի ամենահին գինեգործարանը,  Աղավնաձոր, Նորավանք, եղեգնաձոր, Վայք, Սիսիան:
Օր  6
երևան, Արենի աշխարհի ամենահին գինեգործարանը,  Աղավնաձոր, Նորավանք, եղեգնաձոր, Վայք, Սիսիան:
Երևան- նախաճաշ 07:00, Արենի – Թռչունների քարանձավ որտեղ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը; 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը; 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ; ներկայումս այդ գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին ։ Նորավանք վանական համալիր 12-17 դարեր, Նորավանքի թանգարան; Եկեղեցի Սբ. Աստվածածին 1321 թ.Արենիի գինու գործարան, Մոմիկի գինիներ գինու գործարան, ճաշ 13:00 կճաշակենք Հայկական ավանդական ղավուրմա; Ստեփանյանների գաստրո բակում, որտեղ կմասնակցեք գինու արտադրմանը և կծանոթանաք գինիների համերին, Աղավնաձոր- Եկեղեցի Սբ. Աստվածածին 13-14 դդ.; Մաթևոսյան գինեգործարան, գինիների համտես և մեկական շիշ գինի մեր ընկերության կողմից նվեր, Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1947 թ.Աղավնաձոր գինետուն; Եղեգնաձոր – տարածաշրջանային թանգարան, հին կամուրջ գինու գործարան; Գետափ- Վեդի Ալկո գետափ, Վերնաշեն – «Գլաձորի Համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան; Եկեղեցի Սբ. Հակոբ 19 դ.; Վանական համալիր. Թանահատի վանքը (Թանադե վանք, Գարավանք) 13-14 դարեր, Եկեղեցի Սբ. Խաչ (Արկազնի Սբ. Խաչ) 1872 թ. Պատվիրատու Գևորգ Դ կաթողիկոս, Կրիա գինեգործարան; Վայք- Վայք գինեգործարան ընթրիք 20:30; Սիսիան- Հուշարձան «Արծիվ» (Քաղաքի մուտքը); Հուշաղբյուր Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության; գիշերակաց Սիսիանում:
Օր  7
Սիսիան, Տոլորս, Աղիտու, Որոտան,  Հալիձոր, Գինեսի գրքում որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի գրանցված Տաթևի ճոպանուղին, որըկառուցվել է  Ավստրո-Շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերության կողմից: Տաթև,  Արենի, Ավշար, Երևան
Օր  7
Սիսիան, Տոլորս, Աղիտու, Որոտան,  Հալիձոր, Գինեսի գրքում որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի գրանցված Տաթևի ճոպանուղին, որըկառուցվել է  Ավստրո-Շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերության կողմից: Տաթև,  Արենի, Ավշար, Երևան
Սիսիան- նախաճաշ 07:00, Աստղադիտարան Քարահունջ որը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ և ավելի հին է քան անգլիական Սթոունհենջը: Եկեղեցի Սբ. Հովհաննես (Սիսավանի Սբ. Հովհաննես եկեղեցի, Սյունի վանք) 670-689 թթ; Հուշարձան Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին 1993 թ.; քարադարան- թանգարան բազմաթիվ ժայռապատկերեներով և խաչքարերով ու տապանաքարերով: Տոլորս- կոմունիստների իշխանության օրոք կառուցված տոլորսի ջրամբարի տարածքի մեջ է առնվել նաև հին եկեղեցին և ջրասույզ արվել, սակայն եկեղեցին կանգուն է մնացել, իսկ գյուղում է գտնվում ջրամբարի տակ մնացած գյուղի եկեղեցու մուտքի ճակատակալ արձանագիր քարը: Ջրամբարում մնացած եկեղեցի, որը ջրերի նվազելու հետ հայտնվում է ջրի տակից և նրան հնարավոր է մոտենալ ոտքով իսկ ջրի բարձր մակարադակի ժամանակ ռետինե նավակներով: Աղիտու- մահարձան կոթող 6 դար; Վաղատին- Վանական համալիր Որոտնավանք 10-11 դարեր, ապաստարան քարայրներիհամալիր; Որոտան- Մելիք Թանգիի կառուցած կամուրջը 1855 թ.; Շինուհայր- Վանական համալիր Կուսանաց անապատ 17դար; Ճաշ 13:00; Հալիձոր- Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի, այն կառուցվել է Ավստրոշվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը՝ ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատարը։ Վանական համալիր Հարանց անապատ «Սյունյաց մեծ անապատ» 1608-1613 թթ.,
Տաթև- Վանական համալիր Տաթևի վանք (Սբ. Եվստաթեոս առաքյալի ուխտ) 9-20 դարեր; Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։ Լենկ Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան սյունը։ Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին լծել զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել։ Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը։ Տեսնելով այդ՝ Լենկ Թեմուրը հեռանում է Տաթևից։ 1919-21 թվականների Զանգեզուրի ինքնապաշտպանությունը ղեկավարում է Գարեգին Նժդեհը, ով իր շտաբը տեղակայում է Տաթևի վանքում։ Վանական համալիր Տաթևի Մեծ Անապատ 17 դ., հիմնադրել է Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը; Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։ Տրավերտինից բնական կամուրջ, երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60 մ։ Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ այդ կրաքարային նստվածքները կուտակվելով առաջացրել են կամուրջը։ Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։, Արենի-Համբարձումյան գինիների բառ, Գինետուն Հայկազի մոտ,Ահրոնի մոտ գինի և օղի; Ավշար- Ավշարի գինեգործարան; Լուսառատ- վանական համալիր Խոր Վիրապ 17-19 դդ., Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով է վարակվում և նրա քրոջը երազում եկած հրեշտակի խոսքին համաձայն, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ Ընթրիք 21:00, գիշերակաց Երևանում:
Օր  8
Երևան, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
Օր  8
Երևան, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
Երևան- նախաճաշ հարմարեցված Ձեզ օդանավակայան տեղափոխելու ժամին ըստ ձեր թռիչքաժամի, նվերների հանձնում, տեղափոխում Զվարթնոց օդանավակայան: